Հաշվում եք հաշվում Հաշվեցեք հապա, Թե ինչ ալիքով,քանի վարկյանում ԵՎ քանի գրամ արյուն է հոսում աղջըկա սրտից Դեպի ամոթխած այտերը նրա` Առաջ բերելով այն բռնկումը ջերմամիջուկյան, Որ մինչև այսօր,միամտաբար,շիկնանք ենք կոչել: Եվ կոսմիկական ճառագայթների ինչ հոսք է անցնում Մեր մթնոլորտված աչքերի միջով, Երբ հանկարծակի նրանք դիպչում են ուրիշ աչքերի, ԵՎ այս փոխադարձ ճառագայթումը Վտանգավոր է մեր սրտի համար, Թե օգտակար է: