Եվ ինձ լսելով՝ Կարող են ասել. «Գժվե՞լ է, ի՜նչ է». Իսկ ես էլ կասեմ. «Այո՛, գժվե՜լ եմ, Ինչո՞ւ չգժվել»:
Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում: Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում: Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ: Առանց գժվելու՝ չե՛ն ծնի նոր մարդ: Մինչև չգժվի՝ ջուրը չի՛ եռա, Կեղև չի պատռի հատիկը նռան: Ծառե՞րն են փթթում՝ Գժվա՜ծ են անշուշտ: Երկի՞րն է պտտում՝ Գժվա՜ծ է անշուշտ...
Սերմերը մինչև կարգին չգժվեն՝ Բե՛րք չեն դառնալու: Թաթերը մինչև կարգին չգժվեն Ձե՜ռք չեն դառնալու:
Բառերն էլ մինչև կարգին չգժվեն՝ Ե՜րգ չեն դառնալու...