ՀՈԳՆԱԾՈԻԹՅՈԻՆ Ես մի ճամփորդ եմ մթնում մոլորված, Ու հոգնած սիրտըս դարձել է խոնարհ. Չեմ ուզում կանչել ցնորքըս մեռած, Երազել գալիք ջրերի համար։ Ես չար հոսանքով մղված եմ հեռուն, Եվ անվերադարձ փակված է ուղին. Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն, Մատնված մութին և մառախուղին։ Մի անմայր մանուկ, հեկեկանքներից Հոգնած ու բեկված — ննջել է ուզում. Մի՛ վրդովեք դուք, մի՛ տանջեք նորից, Մի՛ տանջեք նորից — հանգչել է ուզում...
|