blog
Главная » 2012 » Июнь » 10 » Տատիկը կազինոյում տանուլ է տվել թոռան ուսման վարձը
11:21 PM Տատիկը կազինոյում տանուլ է տվել թոռան ուսման վարձը |
ԱՄՆ Ինդիանա նահանգից 79-ամյա թոշակառու Էդնա Սյու Փեյթը կազինոյում տանուլ է տվել թոռան ուսման վարձը: Խաղամոլ տատիկը տարվել է 97 հազար դոլար, որոնք ապօրինի է վերցրել:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Փեյթը հիմնադրամից վերցրել է գումարները եւ դրանք տանուլ տվել 2004 -2007 թթ. ընթացքում: Հաշիվը բացված է եղել նրա թոռան` Քրիստինա Սմիթի անունով: Թոշակառուն միջոցներն ստանալու թույլտվություն ունեցել է, բայց դրանք տնօրինելու իրավունք չի ունեցել:
Ներկայումս Փեյթի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ինդիանայում: Հնարավոր է, տատիկը ընդհանրապես չվերադառնա տուն` խուսափելով պատասխանատվությունից:
news.am
|
Категория: Norutyuner |
Просмотров: 963 |
Добавил: ArMen
| Рейтинг: 5.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|