Աշխարհի հնագույն մարգարիտը գտել են Ումմ ալ Քուվեյն էմիրությունում: Նա 7,5 հազար տարեկան է:
Գտածոյի մասին հայտնել է Գիտական հետազոտությունների ֆրանսիական ազգային կենտրոնը: Նրա մասնագետներն իրենց տվյալները հիմնավորում են ածխաջրածնային վերլուծությամբ, ըստ որի` մարգարիտն Արաբական թերակղզում եւ ամբողջ աշխարհում ամենահինն է, հայտնում է «Ռոսբալտը»:
Նախկինում համարվում էր, որ ամենահին մարգարիտը ճապոնականն է: Այն թվագրվում էր մոտավորապես մ. թ. ա. 3000 թվականին:
... Читать дальше »
ԱՄՆ Ինդիանա նահանգից 79-ամյա թոշակառու Էդնա Սյու Փեյթը կազինոյում տանուլ է տվել թոռան ուսման վարձը: Խաղամոլ տատիկը տարվել է 97 հազար դոլար, որոնք ապօրինի է վերցրել:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Փեյթը հիմնադրամից վերցրել է գումարները եւ դրանք տանուլ տվել 2004 -2007 թթ. ընթացքում: Հաշիվը բացված է եղել նրա թոռան` Քրիստինա Սմիթի անունով: Թոշակառուն միջոցներն ստանալու թույլտվություն ունեցել է, բայց դրանք տնօրինելու իրավունք չի ունեցել:
Շերի մայրը զարմացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Երգչուհին ցանցում տեղադրել է մոր լուսանկարները, ում հետ գնացել է նախագահի հետ հանդիպման, տեղեկացնում է music.yahoo.com-ը:
Երգչուհու 86-ամյա մայրը նախագահին զարմացրել է իր երիտասարդությամբ եւ հրաշալի կազմվածքով: «Ասացեք Ջորջիա, ի՞նչ եք Դուք ուտում»,-հարցրել է Օբաման:
Twitter –ի իր միկրոբլոգում 66-ամյա Շերը գրել է, թե Օբաման բարեհամույր եւ «շատ սիրալիր էր»: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Շերի որդին` Չեզը:
... Читать дальше »
Անգլիայի Լանքաշիրի գյուղերից մեկի բնակիչները ստիպված են եղել պաշտպանել սեփական տարածքները այն բանից հետո, երբ իրենց ունեցվածքը գրավել են սիրամարգերը:
Ինչպես հաղորդում է բրիտանական «The Daily Telegraph»-ը, ավելի քան 10 սիրամարգեր ներխուժել են Բենքս գյուղ եւ սկսել են ուտել այգիների պտուղ բանջարեղենը:
Գյուղացիները դժվարանում են պացատրել, թե որտեղից են հայտնվել գունավոր թռչունները, իսկ նրանց խորհրդավոր գալուստին նախորդել է վայրի հավերի գրոհը գյուղի վրա:
Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են ծերության գենը, որն ապագայում թույլ կտա հաղթահարել մահը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Օսակայի համալսարանի հետազոտողները նկատել են, որ C1q սպիտակուցը ուղղակիորեն ազդում է մարդու ծերացման վրա: Ճապոնացիները գտել են դրա վրա ազդելու միջոցը, ինչը թույլ է տալիս գրեթե ամբողջությամբ կասեցնել մարդկային բջիջների ծերացումը: Այլ կերպ ասած` ճապոնացի բժիշկները մոտեցել են հավերժական կյանքի գաղտնիքի բացահայտմանը: C1q-ն մարդու կոմպլեմենտային համակարգի սպիտակուց է. համակարգն իրենց ներկայացնում է բարդ սպիտակուցների կոմպլեքս, որը մշտապես առկա է արյան մեջ: