Անգլիայի Լանքաշիրի գյուղերից մեկի բնակիչները ստիպված են եղել պաշտպանել սեփական տարածքները այն բանից հետո, երբ իրենց ունեցվածքը գրավել են սիրամարգերը:
Ինչպես հաղորդում է բրիտանական «The Daily Telegraph»-ը, ավելի քան 10 սիրամարգեր ներխուժել են Բենքս գյուղ եւ սկսել են ուտել այգիների պտուղ բանջարեղենը:
Գյուղացիները դժվարանում են պացատրել, թե որտեղից են հայտնվել գունավոր թռչունները, իսկ նրանց խորհրդավոր գալուստին նախորդել է վայրի հավերի գրոհը գյուղի վրա:
Ճանապարհի կենտրոնում կռվող սիրամարգերի տեսարանը մի քանի անգամ կաթվածահար է արել երթեւեկությունը:
71-ամյա Ջին Օ’Հենլոնը «The Daily Mail»-ին պատմել է. «Նրանք շատ գեղեցիկ են, բայց շատ տհաճ: Նրանք ահավոր աղմկում են գիշերը եւ նրանք ամենուր են: Մեզանից շատերը հանել են ջրի ատրճանակները եւ կարծում էինք, որ կարող ենք այդպես վախեցնել նրանց, բայց դա չաշխատեց»:
Թեեւ դժգոհությունների առկայությանը, բնակիչներից ոմանք ուրախ են սիրամարգերի այցով եւ անգամ կերակրում են թռչուններին: