Վաղուց ժամանակն է անցնելու գարնանային մթերքներով ճաշացանկի: Օրգանիզմն այս շրջանում փոփոխությունների կարիք ունի. պետք չէ նրան առաջարկել նույնը, ինչ, ասենք, մեկ ամիս առաջ: Դիետոլոգները խորհուրդ են տալիս հանել ճաշացանկից այն ամենը, ինչի կարիքը օրգանիզմն ունի հատկապես ձմռանը: Օրինակ, ամեն տեսակ խավարտների (гарнир) փոխարեն օգտագործեք ավելի շատ բանջարեղենով աղցաններ:
Գարնանն առավել առողջարար է ծանր կերակուրներից հրաժարվելը: Հնարավորինս քչացրեք յուղոտ մսեղենի, կենդանական յուղի ու շաքարի քանակությունը ճաշացանկում: Օգտագործեք ցածր յուղայնությամբ կաթնամթերք. այն նաեւ օրգանիզմը մաքրող նշանակություն ունի:
Աշխատեք ավելի քիչ օգտագործել նաև տարաբնույթ աղեր, կծու և թթու համեմունքներ: Դրանք փոխարինեք թարմ կանաչեղենով:
Ինչպես նաև պետք է խուսափել այն մրգերից ու բանջարեղեններից, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացրել. սա ռիսկային սեզոն է: Խորհուրդ է տրվում օգտագործել Ձեր բնակավայրին բնորոշ մրգեր եւ բանջարեղեն, այսինքն՝ տեղական. դա նվազեցնում է ալերգիկ ռեակցիաների ռիսկը: