NTFS ֆայլային համակարգ
Microsoft օպերացիոն համակարգին պատկանող Windows NT-ն անհնար է պատկերացնել առանց NTFS ֆայլային համակարգի, որը հանդիսանում է ամենաբարդ, սակայն ամենահաջող ֆայլային համակարգը ներկայումս գոյություն ունեցող ֆայլային համակարգերից:
NTFS-ի ֆիզիկական կառուցվածքը
NTFS-ի
բաժինները տեսականորեն կարող են լինել ցանկացած չափերի: NTFS-ի բաժինների մաքսիմալ
չափսերը սահմանափակ են կոշտ սկավառակի չափսերով:
Ինչպես
ցանկացած ուրիշ համակարգ, NTFS-ը բաժանում է ամբողջ օգտակար տիրույթը կլաստերների`
տվյալների բլոկների, որոնք օգտագործվում են միաժամանակ: NTFS-ը ապահովում է
կլաստերների համարյա ցանկացած չափ` 512 բայթից մինչև 64 կբայթ: NTFS-ը կլաստերային
համակարգի ոչ մի շեղում չունի:
NTFS-ի
սկավառակը պայմանականորեն բաժանվում է երկու մասի: Սկավառակի առաջին 12 տոկոսը վերագրվում
են այսպես կոչված MFT գոտում` այն տարածությանը որտեղ աճում է մետաֆայլը` MFT: Որևէ
տվյալի գրանցում այդ տիրույթում հնարավոր չէ: MFT գոտին միշտ դատարկ է պահվում: Դա
արվում է նրա համար, որ ամենագլխավոր, ծառայողական ֆայլը չֆրագմենտավորվի իր աճի
ժամանակ: Սկավառակի մնացած 88 տոկոսը իրենցից ներկայացնում են ֆայլերի պահպանման
համար սովորական տարածություն:
Սկավառակի
ազատ մասը իր մեջ ներառում է ամբողջ ֆիզիկապես ազատ մասը` MFT գոտու չլրացված
մասերը նույնպես ներառվում են: MFT-ի օգտագործման մեխանիզմը հետևյալն է. երբ
ֆայլերն արդեն հնարավոր չեն գրանցել սովորական տարածությունում, MFT գոտին ուղղակի
կրճատվում է` տեղ ազատելով ֆայլերի գրանցման համար: Տեղ ազատելով սովորական
տարածությունում`MFT գոտին կարող է նորից ընդարձակվել: Չի բացառվում նաև, որ այդ
գոտում կմնան նաև սովորական ֆայլեր: MFT մետաֆայլը ամեն դեպքում կարող է
ֆրագմենտավորվել, չնայած դա ցանկալի չէ:
NTFS
ֆայլային համակարգի յուրաքանչյուր էլեմենտ իրենից ներկայացնում է ֆայլ: NTFS-ի
ամենագլխավոր ֆայլը MFT-ն է` ֆայլերի ընդհանուր աղյուսակ: Հենց ինքն է տեղավորվում
MFT գոտում և իրենից ներկայացնում է սկավառակի բոլոր մնացած ֆայլերի կենտրոնացված
կատալոգ: Առաջին 16 ֆայլերը ունեն ծառայողական բնույթ և անհասանելի են օպերացիոն
համակարգին: Դրանք կոչվում են մետաֆայլեր և ամենաառաջին մետաֆայլը հենց MFT-ն է: MFT-ի
այս առաջին 16 էլեմենտները սկավառակի միակ մասն են, որոնք ունեն ֆիքսված դիրք:
NTFS-ը
անխափան աշխատող համակարգ է, որը կարող է գալ կոռեկտ վիճակի ցանկացած իրական
շեղման դեպքում: Ցանկացած ժամանակակից ֆայլային համակարգ հիմնված է տրանզակցիա
հասկացողության վրա` գործողություն, որը իրականանում է ամբողջությամբ և կոռեկտ կամ
ընդհանրապես չի իրականանում: NTFS-ի մոտ ուղղակիորեն չեն լինում միջանկյալ
վիճակներ. Այն կամ կայացած է կամ ոչ: NTFS ֆայլերը ունեն շատ օգտակար ատրիբուտ`
սեղմված: NTFS-ը ունի սկավառակի սեղման հատկություն: Ցանկացած ֆայլ կամ կատալոգ
կարող է պահվել սկավառակի վրա սեղմված տեսքով: Ֆայլերի սեղմումը ունի շատ մեծ
արագություն և միայն մեկ բացասական հատկություն` սեղմված ֆայլերի մեծ վիրտուալ
ֆրագմենտացիա, որը իհարկե ոչ ոքի չի խանգարում: Սեղմումը կատարվում է բլոկներով`
16 կլաստերներով և օգտագործում է այսպես կոչված վիրտուալ կլաստերներ, որը
հնարավորություն է տալիս ստանալ հետաքրքիր էֆեկտներ: Օրինակ` ֆայլերի կեսը կարող է
սեղմվել, իսկ կեսը` ոչ: Դա կատարվում է այն բանի շնորհիվ, որ որոշակի մասերի սեղման
մասին ինֆորմացիայի պահպանումը շատ նման է ֆայլերի սովորական ֆրագմենտացիային:
NTFS-ը համարվում է ամենաժամանակակից ֆայլային համակարգը: NTFS-ի ֆայլային
համակարգի իրավունքները կապված են հենց համակարգի հետ:
Hard
Links
Hard Links-ը NTFS-ում եղել է շատ վաղուց,
բայց շատ քիչ է օգտագործվել, բայց և այնպես Hard Link-ը այն է, երբ միևնույն ֆայլը ունի երկու անուն: Ենթադրենք միևնույն
ֆայլը ունի 1.txt և 2.txt անուն: Եթե օգտվողը ջնջի ֆայլ 1-ը, կմնա ֆայլ 2-ը: Եթե ջնջի ֆայլ 2-ը կմնա ֆայլ 1-ը: Այսինքն երկու անուններն էլ, ստեղծման ժամանակից լրիվ իրավահավասար են:
Symbolic
Links
Symbolic Links-ը շատ ավելի
պրակտիկ հնարավորություն է, որը թույլ է տալիս ստեղծել վիրտուալ կատալոգներ, ճիշտ այնպիսին,
ինչպիսին վիրտուալ սկավառակներն են "subst” հրամանով DOS-ում: Կիրառումը շատ տարբեր
է. առաջին հերթին, կատալոգի համակարգի պարզեցումն է: Եթե ձեզ դուր չի գալիս
Documents Settings\Administrator\ Documents կատալոգը, դուք կարող եք այն մտցնել այն
հիմնական կատալոգի մեջ: Համակարգը առաջվա նման կատալոգների հետ կվարվի անանցանելի ճանապարհով,
իսկ դուք շատ ավելի կարճ անունով, որը լրիվ համարժեք է նրան: Այդպիսի կապեր ստեղծելու
համար կարելի է օգտվել junction.zip ծրագրից: Կապի հեռացման համար կարելի է օգտվել
"rd.” ստանդարտ հրամանից: Կապի հեռացումը ուրիշ ֆայլային մենեջերների օգնությամբ կբերի տվյալների հեռացմանը:
Եթե անհանգստանում եք ձեր գաղտնիքների համար, ապա յուրաքանչյուր ֆայլ կամ կատալոգ կարող է նույնպես ծածկագրվել, որը հնարավորություն կտա կարևոր տվյալների գաղտնիության ապահովումը:
|