Пятница, 2024-04-19,4:53 AM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Категории раздела

Форма входа

HARCUM

Դուք հանդիսանում եք
Всего ответов: 808




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » GITUTYUN » QIMIA

    Քիմիական տարրեր
     Քիմիական տարրեր

    Քիմիական տարրը միջուկի միևնույն լիցքն ունեցող ատոմների որոշակի տեսակ է: Այն կարող է գոյություն ունենալ ազատ վիճակում՝ պարզ նյութի ձևով, կամ մտնել բարդ նյութի բաղադրության մեջ:
    Միևնույն տարրը կարող է գոյություն ունենալ մոլեկուլի բաղադրությամբ, բյուրեղական կառուցվածքով ու հատկություններով տարբերվող մի քանի պարզ նյութերի ձևով, որոնք կոչվում են ալոտրոպ ձևափոխություններ: Քիմիական տարրերը քիմիական ռեակցիաների ընթացքում չեն փոխարկվում այլ տարրերի, քանի որ անփոփոխ են մնում ատոմների միջուկները:
    Քիմիական տարր հասկացությունն առաջինը ձևակերպել է անգլիացի գիտնական Ռ. Բոյլը 1661 թ-ին` որպես ավելի պարզ մասերի չբաժանվող նյութ: Քիմիական տարրերի ատոմական կշիռների առաջին աղյուսակը կազմել է անգլիացի գիտնական Ջ. Դալթոնը XIX դարի սկզբին: XX դարում միջուկային ֆիզիկայի զարգացումը հնարավորություն տվեց ճշտելու քիմիական տարր հասկացությունը և սինթեզել նոր՝ մինչ այդ անհայտ տեխնեցիում, պրոմեթիում, աստատին և 92-ից մեծ կարգահամար ունեցող տարրերը: Քիմիական որևէ տարր մեկ այլ տարրի կարող է փոխարկվել միայն միջուկային ռեակցիաների շնորհիվ: Քիմիական տարրերը նշանակվում են քիմիական նշաններով, բնորոշվում  կարգահամարով, որը հավասար է ատոմի միջուկում պարունակվող պրոտոնների թվին, հետևաբար՝ նաև միջուկի դրական լիցքին: Ատոմի միջուկում պարունակվող նուկլոնների՝ պրոտոնների և նեյտրոնների ընդհանուր թիվը կոչվում է զանգվածի թիվ: Միևնույն տարրի ատոմների տարատեսակները, որոնք տարբերվում են զանգվածի թվով, կոչվում են իզոտոպներ: Տարրի ատոմական զանգվածը բնության մեջ գոյություն ունեցող իզոտոպների ատոմական զանգվածների միջին արժեքն է: Երկրակեղևում առավել տարածված են զույգ թվով նուկլոններ պարունակող թեթև միջուկները: Առավել տարածված տարրերն են (զանգվածային %)՝ Օ (47), S (29,5), Al (8,05), Fe (4,69), Ca (2,96), Na (2,5), K (2,5) և Mg (1,87), ամենաքիչ տարածվածները՝ At, Fr, Np, Pu: 95 և ավելի մեծ կարգահամար ունեցող տարրերը և տելուրը երկրակեղևում չեն հայտնաբերվել: Ենթադրվում է, որ Երկրի միջուկում գերակշռում են երկաթը (մինչև 80 %) և նիկելը (8 %): Տիեզերքում առավել տարածված են ջրածինը և հելիումը: Հայտնի են բոլոր քիմիական տարրերի ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից շատերն ստացվել են արհեստական եղանակներով: 
    Ըստ քիմիական և ֆիզիկական հատկությունների՝ քիմիական տարրերը բաժանվում են 2 խմբի՝ մետաղների և ոչ մետաղների: Այս բաժանումը հարաբերական է, ուստի չի կարելի կտրուկ սահման դնել նրանց միջև: Սկզբունքորեն յուրաքանչյուր տարր ունի թե՜ մետաղական և թե՜ ոչ մետաղական հատկություններ: Բնականաբար, տարրի  հատկություններից մեկն ավելի արտահայտված կարող է լինել, քան մյուսը. օրինակ` ծծումբն ավելի ոչ մետաղ է, քան ալյումինը, ալյումինը ծծմբի համեմատ մետաղ է, իսկ նատրիումի համեմատ՝ ոչ մետաղ:

    Տարրերի պարբերական համակարգ
    Ռուս քիմիկոս Դ.Ի.Մենդելեևը XIX դարի վերջին հայտնաբերել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական աղյուսակը:
    Տարրերի պարբերական համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի: Ատոմի միջուկի լիցքի մեծացմանը զուգընթաց օրինաչափորեն փոխվում են ատոմի էլեկտրոնային թաղանթների և արժեքական էլեկտրոնների թիվը, հետևաբար՝ նաև արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը: Պարբերական համակարգը բաղկացած է 7 պարբերությունից, 10 շարքից և 8 խմբից: Խմբերը պարբերական համակարգում դասավորված են ուղղահայաց: Որպես կանոն՝ տարրերի օքսիդացման բարձրագույն դրական աստիճանը հավասար է խմբի համարին: Բացառություն են ֆտորը, արծաթը, ոսկին, պղինձը: Յուրաքանչյուր խումբ բաժանված է 2 ենթախմբի՝ գլխավոր (Ա) և երկրորդական (Բ): Միևնույն ենթախմբում իրար տակ գտնվում են նման հատկություններ ունեցող և իրարից օրինաչափորեն տարբերվող տարրերը: Գլխավոր ենթախումբը կազմում են տիպիկ տարրերը և մեծ պարբերությունների առաջին 2 և վերջին 6 տարրերը: Երկրորդական ենթախումբը կազմում են միայն մեծ պարբերությունների մյուս տարրերը, որոնք միայն մետաղներ են: Գլխավոր և երկրորդական ենթախմբերի տարրերն իրարից տարբերվում են քիմիական հատկություններով:
    Պարբերությունը կարգահամարի աճման կարգով իրար հաջորդող տարրերի շարք է: Պարբերական համակարգը կազմված է 7 պարբերությունից.  I, II և III պարբերությունները կոչվում են փոքր, իսկ IV, V, VI և VII-ը՝ մեծ: Յուրաքանչյուր պարբերություն, բացառությամբ առաջինի, սկսվում է ալկալիական մետաղով և ավարտվում իներտ տարրով: II և III պարբերությունների տարրերը կոչվում են տիպիկ տարրեր: Դրանց հատկությունները տիպիկ մետաղականից մինչև իներտ տարրերը փոխվում են օրինաչափորեն: Համակարգը բաղկացած է 10 շարքից: Յուրաքանչյուր փոքր պարբերություն կազմված է 1 շարքից, իսկ մեծ պարբերությունները` 2-ական շարքերից՝ զույգ և կենտ: Հիմնական հատկանիշը, ըստ որի մեծ պարբերությունները բաժանվում են 2 շարքի, տարրերի օքսիդացման աստիճանն է: Այն 2 անգամ կրկնվում է տարրերի ատոմական զանգվածների աճմամբ՝ անցնելով տարրերի եռյակներից:
    VI պարբերությունում լանթանից անմիջապես հետո տեղաբաշխված են 14 տարրեր՝ 58–71 կարգաթվերով, որոնց անվանում են լանթանոիդներ (լանթանանմաններ): Դրանց քիմիական հատկություններն իրար շատ նման են:
    VII պարբերությունում ակտինիումից հետո նույնպես տեղաբաշխված են 14 տարրեր՝ 90–103 կարգաթվերով, որոնց անվանում են ակտինոիդներ (ակտինանմաններ): Ի տարբերություն լանթանոիդների՝ ակտինոիդների հորիզոնական համանմանությունը թույլ է արտահայտված:
    Լանթանոիդներն ու ակտինոիդները տեղաբաշխված են պարբերական համակարգի ներքևում, իսկ լանթանի և ակտինիումի վանդակներում դրանք ցույց են տրվում համապատասխանաբար մեկ և երկու աստղանիշերով (* և **):

    .Ներկայումս հայտնի են 120 քիմիական տարրեր և ավելի քան 500 պարզ նյութեր:
    .Սովորական ջերմաստիճանում տարրերի մեծ մասն ազատ վիճակում պինդ նյութ է: Միայն 2 տարր՝ բրոմն ու սնդիկը, հեղուկներ են, իսկ 11-ը՝ գազեր:
    .Քիմիական տարրերը նշանակվում են քիմիական նշաններով: Շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսի առաջարկությամբ քիմիական նշանները կազմում են տարրերի լատինական անվանումների սկզբնատառերով: Երբեմն, երբ սկզբնատառը կրկնվում է, հարկ է լինում այն զուգորդել երկրորդ կամ որևէ այլ տառի հետ՝ H , O, N, He, Na, Ne, Rb, Mg, Fe:
    .1998 թ-ին Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) հրատարակած պարբերական աղյուսակում ընդգրկված էին 109 քիմիական տարրեր, որոնցից 94-ը հայտնաբերվել են բնության մեջ, իսկ մյուսները ստացվել են արհեստական եղանակով՝ տարբեր միջուկային ռեակցիաների արդյունքում: 


    Категория: QIMIA | Добавил: ArMen (2012-01-07)
    Просмотров: 4135 | Комментарии: 1 | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 1
    1 GRIGOR  
    0
    Aveli hetaqrqracreq

    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх