Четверг, 2024-03-28,6:09 PM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Категории раздела

Форма входа

HARCUM

Որ դերասանին եք նախնտրում
Всего ответов: 478




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » GITUTYUN » QIMIA

    Ածխաջրեր
     Ածխաջրեր

    Cn(H2O)m
    Ածխաջրերը (ածխաջրատներ, շաքարներ) քիմիական միացություններ են՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից: Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cn(H2O)m: Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ: Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում: Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ: Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան: Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:
    Ածխաջրերի դասը բաժանվում է հետևյալ խմբերի.
    – միաշաքարներ կամ պարզ շաքարներ՝ խաղողաշաքար (գլյուկոզ), պտղաշաքար (ֆրուկտոզ),
    – օլիգոշաքարներ. սրանք պարունակում են 2-ից (երկշաքարներ) մինչև 10 միաշաքարային մնացորդներ: Երկշաքար են եղեգնաշաքարը (սախարոզ), ածիկաշաքարը (մալթոզ), կաթնաշաքարը (լակտոզ) և այլն,
    – բազմաշաքարներ կամ բարձրակարգ ածխաջրեր, որոնք կազմված են բազմաթիվ միաշաքարային մնացորդներից: Բազմաշաքար են օսլան, գլիկոգենը, թաղանթանյութը և այլն:
    Բնության մեջ առավել տարածված միաշաքարը խաղողաշաքարն է, որը պարունակվում է քաղցր մրգերում, ծաղիկների նեկտարում: Այն նաև մարդու և կաթնասունների արյան բաղադրիչներից է:
    Պտղաշաքարը պարունակվում է մեղրում (մոտ 50%) և որոշ մրգերում:
    Ածիկաշաքարը կազմված է խաղողաշաքարի երկու մնացորդներից: Մեծ քանակությամբ պարունակվում է գարու ածիկում, որից էլ ստացել է իր անվանումը:
    Կաթնաշաքարը կազմված է գալակտոզի և խաղողաշաքարի մնացորդներից: Մեծ քանակությամբ պարունակվում է մայրական կաթում` 5,5–8,4%, կովի կաթում՝ 4–5%:
    Եղեգնաշաքարը կազմված է խաղողաշաքարի և պտղաշաքարի մնացորդներից: Լայնորեն տարածված է բուսական աշխարհում և հիմնական սննդային ածխաջրերից է: Սա սննդի մեջ օգտագործվող շաքարն է, որն ստացվում է շաքարի ճակնդեղից և շաքարեղեգից:
    Բազմաշաքարները բարձրամոլեկուլային բնական միացություններ են: Կենդանի օրգանիզմներում դրանք կատարում են կառուցվածքային և սննդային ֆունկցիաներ: Դրանցից  բնության մեջ առավել տարածված են թաղանթանյութը, օսլան և գլիկոգենը:
    Թաղանթանյութը (բջջանյութ) բուսական հյուսվածքների հիմնական կառուցվածքային բաղադրիչն է: Պարունակվում է հիմնականում բուսական բջիջների պատերում և պայմանավորում է բուսական հյուսվածքների մեխանիկական ամրությունն ու ճկունությունը: Թաղանթանյութ են պարունակում բամբակը, բնափայտը, ջուտը, միամյա բույսերի ցողունները և այլն:
    Օսլան բույսերի հիմնական պահեստային սննդանյութն է: Այն մեծ քանակությամբ պարունակվում է կարտոֆիլի պալարներում, լոբազգիներում, հացահատիկներում, մրգերում: Օսլան դյուրամարս է, ունի բարձր կալորիականություն:
    Գլիկոգենը կամ կենդանական օսլան մարդու և կենդանիների կարևոր պահեստային բազմաշաքարն է: Օրգանիզմում այն հիմնականում կուտակվում է լյարդում (մինչև 20%), մկաններում (4%): Բազմաշաքարների փոխանակության խանգարման հետևանքով առաջանում են ծանր ժառանգական հիվանդություններ, որոնք չեն բուժվում միայն սննդակարգը փոխելով:
    Էներգիական արժեքով ածխաջրերը հավասարարժեք են սպիտակուցներին: 1 գ ածխաջրի այրումից օրգանիզմում անջատվում է միջինը 4,1 կկալ էներգիա: Մարդու սննդի մեջ ածխաջրերի քանակը սովորաբար 4 անգամ գերազանցում է սպիտակուցների և ճարպերի պարունակությունը: Օրգանիզմում ածխաջրերի սահմանափակ կուտակվելու հատկությունը նպաստում է դրանց ավելցուկային քանակների հեշտորեն ճարպի փոխարկվելուն, որը կուտակվում է ճարպային պահեստարանում: 
    Սննդի մեջ ածխաջրերի ավելցուկից առաջանում է ավելորդ քաշ և գիրություն: Ուստի պետք է խուսափել նաև ածխաջրերի չարաշահումից:
    Ածխաջրերն ունեն նաև արդյունաբերական նշանակություն. օսլան օգտագործվում է գլյուկոզ և էթիլսպիրտ ստանալու համար, ինչպես նաև թղթի ու մանածագործական արդյունաբերության մեջ: Օսլան մտնում է դեղանյութերի, քսուքների, լաքերի բաղադրության մեջ, նրանից պատրաստում են սոսինձ, դեղապատիճներ և այլն: Փայտանյութից ստացված թաղանթանյութն օգտագործվում է թուղթ, արհեստական մետաքս, պայթուցիկ նյութեր պատրաստելու համար:

    .Ամեն տարի Երկրի վրա լուսասինթեզի միջոցով առաջանում են շուրջ 4.1011 տ ածխաջրեր:
    .Պտղաշաքարը մոտ 2 անգամ քաղցր է սննդային շաքարից և 3 անգամ` խաղողաշաքարից: Այն առավել օգտակար է մտավոր աշխատանք կատարող, ինչպես նաև հասուն ու տարեց մարդկանց համար:
    .Արյան պատկանելիությունը այս կամ այն խմբին որոշվում է արյան բաղադրության մեջ մտնող ածխաջրերի կառուցվածքով:
    Категория: QIMIA | Добавил: ArMen (2012-01-07)
    Просмотров: 2013 | Рейтинг: 5.0/2
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх