Լավ բնավորությամբ մարդիկ ավելի երկար են ապրում
Մինչեւ հարյուր եւ ավելի ապրող մարդիկ կենսուրախ եւ կյանքին դրական նայող մարդիկ են, ընդ որում` լավ բնավորությունը կարող է պայմանավորված լինել գեներով:
Ինչպես հաղորդում է Sky News-ը, նման եզրահանգում է արվել Longevity Genes Project («Երկարակեցության գեներ») նախագծի շրջանակում: Փորձագետները հետազոտել են Արեւելյան Եվրոպայից 500 հրեաների` 95 տարեկանից բարձր եւ նրանց սերունդներին` 700 հոգու:
243 պատկառելի երկարակյացներին հետազոտելիս մասնագետները նկատել են, որ նրանք աչքի են ընկնում լավ բնավորությամբ եւ դրական են նայում կյանքին: Մասնագետների կարծիքով բնավորությունն ու կյանքի տեւողությունը փոխկապակցված են:
news.am
|