Վարդը նիհարեցնում է
Որոշ ծաղիկների բույրեր կարող են ոչ թե բացել ախորժակը, այլ մարդու մոտ պակասեցնել ուտելու ցանկությունը: Այս եզրակացությանն են հանգել
Ավստրալիայի Տաունսվիլի համալսարանի գիտնակաները: Նրանք հայտնաբերել են, որ ախորժակը փակելու հատկություն ունի ամենագեղեցիկ ծաղիկներից մեկը` վարդը:
Ինչպես հաղորդում է Newsland.ru-ն, գիտնականները հետազոտություն են անցկացրել ճարպակալությամբ տառապող 20-36 տարեկան 3200 կանանց մոտ: Մասնակիցների մի մասի սենյակում նրանք դրել են վարդի, իսկ մյուս մասի սենյակում` դաշտային ծաղիկների փունջ: Երկու շաբաթ շարունակ փնջերը թարմացվել են ամեն օր, իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սենյակում օրական անցկացրել են ամենաքիչը 3 ժամ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն աղջիկները, ովքեր շնչել են վարդի բուրմունքը, ավելի քիչ են ուտելու ցանկություն ունեցել:
|