Пятница, 2024-04-19,10:58 AM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Категории раздела

Форма входа

HARCUM

Оцените мой сайт
Всего ответов: 517




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » GITUTYUN » BJSHKUTYUN

    Ցավոտ սեքս
    Ցավոտ սեքս

    Պատուհանից այն կողմ հետզհետե մթնում է, սիրելիդ նայում է քեզ ու ժպտում' կանխազգալով այն վայելքները, որ քիչ անց տեղի են ունենալու ձեր ննջարանում: Բայց ուրախանալու փոխարեն դու սկսում ես նյարդայնանալ ու վախենալ, որովհետև վերջին մի քանի սեռական ակտերի ընթացքում միայն ցավ ես զգացել: Սակայն նույնքան ցավալի է նրան մերժել...
     
    Եվ սկսվում են սթրեսները, նևրոզները, ընտանեկան վեճերը և այլն: Ժամանակակից տվյալներով' նման խնդրի հետ բախվում են ակտիվ սեռական կյանք ունեցող կանանց վաթսուն տոկոսը: Սակայն բոլոր խնդիրներն էլ կարելի է լուծել' դրանք ժամանակին բացահայտելով:  Այնպես որ, սկզբում փորձիր պարզել, թե կոնկրետ որ մասում ես ցավ զգում:

    Ցավ արտաքին սեռական օրգանների շրջանում: Դու զգում ես մաշկի գրգռում և ցավ արտաքին սեռական օրգաններում: 

    Ֆիզիկական պատճառները կարող են կապված լինել սեռական շուրթերի, լորձաթաղանթի կամ հեշտոցի լորձաթանթի բորբոքման հետ: Ավելի հաճախ դրանց պատճառները լինում են վիրուսային կամ սնկային վարակները, հատկապես եթե հետևողական չես ինտիմ հիգիենայի հարցերում: Պատճառ կարող են լինել նաև հակաբիոտիկների անկանոն ընդունումը, հղիությունը, հորմոնային հակաբեղմնավորիչների օգտագործումը: 

    Էմոցիոնալ պատճառները: Ցավը կարող է առաջանալ զուգընկերոջից ենթագիտակցաբար խուսափելու պատճառով, քանի որ դու ամեն անգամ հիշում, մտածում ես ցավի մասին և կարծես նախապես զգում այն: Հենց այդ պատճառով շատ կարևոր է այդ խնդիրների մասին ազատ ու անկաշկանդ խոսել սիրելի տղամարդու հետ: Պետք չէ լռությամբ տառապել' մտածելով, որ դա նորմալ է: Միասին գնացեք բժշկի:    

    Ցավ հեշտոցում: Տհաճ զգացողություններ սեռական ակտի ժամանակ:

    Ֆիզիկական պատճառները: Կարող է մի քանի պատճառ լինել: Եթե քո զուգընկերը շատ է շտապում, և դու չես հասցնում բավականաչափ գրգռվել, հեշտոցին չորությունը հանգեցնում է նման տհաճ զգացողությունների: Նման խնդիր կարող են առաջացնել նաև հորմոնային տեղաշարժերը' կապված երեխային կերակրման, հակաբեղմնավորիչների անկանոն ընդունման հետ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ պրոգեստերոն: Լուրջ պատճառ է նաև կլիմաքսը: Հորմոնային փոփոխությունների դեպքում, եթե բավականաչափ չես գրգռվել, միևնույնն է, հեշտոցը չոր է մնում:

    Երբեմն պատճառը կարող է լինել վագինիզմը' սեռական ակտի ժամանակ հեշտոցի մկանների ջղակծկումը: Բայց դա ավելի շուտ հոգեբանական խնդիր է, որով տառապում են կանայք, ովքեր չեն կարողացել մոռանալ կուսաթաղանթի գերցավոտ պատռման մասին «հեքիաթները»:    

    Էմոցիոնալ պատճառները: Հնարավոր է' զուգընկերոջ հետ ունեցած անկայուն հարաբերությունները թույլ չեն տալիս թուլանալ և սեքսից հաճույք ստանալ: Հոգեպես միշտ լարված ես: Պատճառը կարող է լինել նաև քո ցածր ինքնագնահատականն ու սեփական մարմնից դժգոհ լինելը: Դու ի վիճակի չես գրգռվել միայն այն պատճառով, որ չես կարողանում քեզ ցանկալի զգալ:

    Մասնագիտական տերմինաբանությամբ ցավոտ սեռական հարաբերությունը կոչվում է դիսպարեունիա կամ գենիտալգիա, որն առաջանում է սեռական ակտի ժամանակ կամ դրանից հետո:

    Սեքսուալ ցավ կարող է առաջանալ, երբ սեռական մերձեցման փորձ է կատարվում անբավարար սեռական գրգռման դեպքում կամ սադոմազոխիստական գործողությունների արդյունքում: Դիսպարեունիան կարող է կապված լինել մկանային լարվածության հետ, ինչը առնանդամի ներհրման համար մեծ դժվարություններ է հարուցում, իսկ ներհրումներ կատարելիս լորձաթաղանթի տրավմատիզացիայի հետևանքով առաջանում է ցավ` տեղակայված հեշտոցի, փոքր կոնքի և արտաքին սեռական օրգանների շրջանում: Իրավիճակն ավելի է բարդանում, երբ առնանդամը խոշոր է ու մեծ: Ուստի այդքան տարածված «Որքան մեծ, այնքան լավ» սկզբունքը ճիշտ հակառակ ազդեցությունն ունի:
     
    Աններդաշնակ սեռական կյանքը, որը չի համապատասխանում կնոջ սեռական պահանջներին և նախընտրություններին, կարող է ուղեկցվել բացասական էմոցիաներով` տհաճություն, զզվանք և այլն: Այս դեպքերում սեքսուալ հուսախաբություններով պայմանավորված տհաճ զգացողությունները կնոջ կողմից ընկալվում են իբրև ցավի առկայություն և շարունակաբար կրկնվելով` պատճառ հանդիսանում սեռական հարաբերություններից խուսափելու համար:
     
    Ինչպես արդեն նշվեց, կնոջ սեռական կյանքի որակը մեծապես կախված է միջանձնային հարաբերություններից: Կոնֆլիկտների մասին խոսելու անկարողությունը, կապված կնոջ անինքնավստահության և չափից դուրս համեստության հետ, բերում է «մարմնի լեզվի» ակտիվացմանը: Սեռական մերձեցման ժամանակ ցավի առաջացումը զուգընկերոջը մերժելու ոչ խոսքային դրսևորումն է:
     
    Հոգեբանական ծագման դիսպարեունիան կրում է ընտրողական բնույթ: Սեռական հարաբերությունը ցավոտ է լինում միայն կոնկրետ զուգընկերոջ հետ մերձեցման փորձի ժամանակ, և ի սպառ բացակայում է այլ տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալիս: Եթե կինը բացասական վերաբերմունք ունի սեռականության հանդեպ ընդհանրապես, ապա դիսպարեունիայի առաջացումը կախված չէ զուգընկերոջ անձնային հատկանիշներից:
     
    Ինչպես հայտնի է, սեքսուալության զարգացման վաղ փուլերում մեծ նշանակություն ունեն երեխայի փոխհարաբերությունները մոր հետ: Այս շրջանում մայր-երեխա շփման միակ և գլխավոր միջոցը տակտիլ զգացողությունն է, որի ընթացքում երեխայի խնամքի ժամանակ մայրը փոխանցում է ամենատարբեր զգացմունքներ` սեր, ջերմություն, զզվանք և ատելություն: Աղջիկը պետք է ստանա մորից մարմնական լիարժեք բավարարվածություն, որը հիմք է հանդիսանում նրա առողջ սեռականության ձևավորման համար: Հակառակ դեպքում աղջիկների մոտ ի հայտ է գալիս «դեֆիցիտային» սեռականություն, որը դրսևորվում է տղամարդկանց հետ շփման ժամանակ տագնապի և վախի զգացումով, որն առավել ակնհայտ է դառնում սեռական մերձեցման ընթացքում: Ի վերջո, ծնողների տված հակասեքսուալ դաստիարակության արդյունքում ձևավորվում են ասեքսուալ վարքային կարծրատիպեր: Սեռական հարաբերության հետ կապված ամեն ինչ նրանք ընկալում են իբրև ոչ կարևոր, ոչ պետքական, երբեմն նույնիսկ` զզվելի: Այդ է պատճառը, որ հետագայում սեռական հարաբերության ընթացքում առաջանում են բացասական հույզեր, որոնք ուղեկցվում են տհաճ զգացողություններով և ցավով:
     
    Հաճախ հոգեբանական բնույթի դիսպարեունիան պայմանավորված է կանանց անձնային առանձնահատկություններով: Սովորաբար նման կանայք ինֆանտիլ են և էմոցիոնալ ոչ հասուն: Նրանց բնորոշ են բնավորության հետևյալ գծերը` զգայուն են, համեստ և ամաչկոտ: Ապացուցված է, որ նման բնավորության գծերով օժտված անձանց մոտ ցավի ընկալման շեմը շատ ցածր է, այսինքն` ցավի նկատմամբ ավելի զգայուն են:
     
    Այսպիսով` հոգեբանական բնույթի դիսպարեունիան առաջանում է ամուսնական և սեռական աններդաշնակ հարաբերությունների ֆոնի վրա, հատկապես այն կանանց մոտ, որոնք ունեն փսիխոսեքսուալ զարգացման խանգարումներ և անձնային որոշակի առանձնահատկություններ:
     
    Եթե ձեր ինտիմ հարաբերությունները միայն ցավ են պատճառում, ուրեմն հիշեք, որ այդ դեպքում համբերությունը կարող է միայն վնասել առողջությանը և վտանգի տակ դնել ձեր հարաբերությունները: Կարևոր է, որ դուք հասկանաք հետևյալը` այդ խնդիրները լուծելի են: Պարզապես պետք է խուճապի չմատնվել, չհաշտվել իրավիճակի հետ և հնարավորինս շուտ դիմել բժիշկ-սեքսոպաթոլոգի օգնությանը:

    Категория: BJSHKUTYUN | Добавил: ArMen (2012-02-23)
    Просмотров: 2073 | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх