Օքսֆորդի համալսարանի շրջանավարտների զգալի մասը չի կարողանում աշխատանք գտնել մասնագիտությամբ: Այդ մասին վկայում են ուսումնական հաստատության անցկացրած հարցման արդյունքները:
Հարցմանը մասնակցած 3500 անձանցից 200-ը չի կարողացել աշխատանքի տեղավորվել դիպլոմ ստանալուց կես տարի անց: Ընդ որում, ամենից ավելի տուժել են հնագիտություն, հին պատմություն եւ լեզուներ ուսումնասիրած շրջանավարտները:
Օքսֆորդում քաղաքականություն, տնտեսագիտություն եւ փիլիսոփայություն ուսանած Իզաբել Մյուրրեյը ստաժավորման է մեկնել Հնդկաստան: Միակ աշխատանքը, որ առաջարկել են նրան, եղել է ռեստորանում մատուցողի աշխատանքը: Նույն խնդրին նա բախվել է նաեւ տանը:
Մեկ այլ շրջանավարտ` Հոլլի Գրեմը, ով անգլերեն է ուսումնասիրել, ներկայումս գովազդ է տեղադրել խոհարարական ալիքում եւ կերակրի մասին բլոգ է վարում, հաղորդում է «Ռոսբալթը»` վկայակոչելով Telegraph-ը:
Համալսարանի զբաղվածության ծառայության տնօրեն Ջոնաթան Բլեքը հայտնել է, թե դա ժամանակավոր է, քանի որ Օքսֆորդ ավարտածները երկար առանց գործի չեն մնա: