Пятница, 2024-04-19,4:25 PM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Форма входа

HARCUM

ձեր սեռը
Всего ответов: 628




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • blog

    Главная » 2012 » Февраль » 21 » Օբաման կոչ է անում կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը
    3:54 AM
    Օբաման կոչ է անում կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը
    Օբաման կոչ է անում կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը

    Օբաման կոչ է անում կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը

    Համաձայն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է 2013թ. բյուջեի նախագիծը, որում կոչ է արել 19%–ով կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը:

    «Օբաման 2013թ. բյուջեի նախագծում առաջարկել է 27,219,000 դոլար տնտեսական օգնություն տրամադրել Հայաստանին, ինչը, փաստորեն, 32%–ով քիչ է 2012թ. բյուջեով նախատեսված տնտեսական օգնության չափից (նախորդ տարի այն 40 մլն դոլար էր)»,–նշված է Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ։

    Միաժամանակ նշվում է, որ  2013թ. Տնտեսական օժանդակության հիմնադրամում, ինչպես որ նախկինում, ներառված չեն Թմրամիջոցների և իրավակարգի նկատմամբ միջազգային վերահսկողության ծրագրի շրջանակում ԱՄՆ-ի` Հայաստանին հատկացվելիք 2, 824, 000 դոլար և Առողջապահության համաշխարհային ծրագրերի շրջանակում հատկացվելիք 2, 500, 000 դոլար օգնությունը:

    «Օբամայի վարչակազմն առաջակել է այս տարի 19%–ով կրճատել Հայաստանի օգնության չափը` չնայած Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումից բխող կործանիչ հետևանքներին և Աֆղանաստանում, Իրաքում, Կոսվոյում ամերիկյան առաքելություններին և Վաշինգտոնի տարածաշրջանային նախաձեռնություններին Հայաստանի աջակցությանը»,-ասել է Ամերիկայի Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:

    ԱՄՆ 2013թ. բյուջեի նախագծում Հարավային Կովկասի երկրներին առաջարկվող օգնության չափը հետևյալն է.

    Տնտեսական օժանդակության հիմնադրամի շրջանակում 
     Հայաստանին`  $27,219,000
    Ադրբեջանին`  $11,029,000
    Վրաստանին`  $42,660,000

    Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման շրջանակում
    Հայաստանին` $2,700,000
    Ադրբեջանին` $2,700,000
    Վրաստանին` $14,400,000

    Միջազգային ռազմական կրթության և ուսուցման շրջանակում

    Հայաստանին` $600,000
    Ադրբեջանին` $600,000
    Վրաստանին` $1,800,000

     Թմրամիջոցների և իրավակարգի նկատմամբ միջազգային վերահսկողության ծրագրի շրջանակում
    Հայաստանին` $2,824,000
    Ադրբեջանին` $1,226,000
    Վրաստանին` $4,000,000

    Առողջապահության համաշխարհային ծրագրերի շրջանակում  
    Հայաստանին` $2,500,000
    Ադրբեջանին -------------
    Վրաստանն` $4,000,000

     

    Աղբյուրը: 7or.am
    Категория: Norutyuner | Просмотров: 707 | Добавил: ArMen | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх