Նեղ եւ կիպ ջինսե շալվարները, որոնք հիմնականում կրում են կանայք, վտանգավոր են առողջության համար: Նման եզրակացության է եկել Բալթիմորի բժշկական կենտրոնի բժիշկ Քարեն Բոյլը հայտնաբերել է, որ կիպ ջինս հագնող իր այցելուների մոտ հաճախ է հանդիպում Ռոթ-Բերնգարդտի հիվանդությունը, որը հայտնի է նաեւ «Ռոթի պարեսթետիկ մերալգիա» անվանումով:
Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն` վկայակոչելով ABC2News.com-ը, նեղ եւ կիպ ջինս կրելը կարող է Ռոթ-Բերնգարդտի սինդրոմ կամ ազդրերի մաշկի նյարդերի բորբոքում առաջացնել: Այն զարգանում է, երբ ճնշվում է ազդրի մակերեւույթով անցնող նյարդերից մեկը: Արդյունքում ոտքն սկսում է ցավել, քարանալ:
Իրավիճակը խորացնում են բարձրակրունկ կոշիկները: Այդ դեպքում տեղի է ունենում կոնքի առանցքի տեղաշարժ, որի հետեւանքով ճնշումը նյարդերի վրա ավելի է մեծանում:
Ռոթ-Բերնգարդտի հիվանդության առաջին նշանների դեպքում խորհուրդ է տրվում այլեւս չկրել կիպ ջինսե շալվարներ, նշում է «Մոկսովսկի կոմսոմոլեցը»: