blog
Главная » 2012 » Май » 22 » Բրիտանուհուն ազատազրկում է սպասվում Դուբայում տաքսու մեջ սեքսով զբաղվելու համար
5:03 PM Բրիտանուհուն ազատազրկում է սպասվում Դուբայում տաքսու մեջ սեքսով զբաղվելու համար |
Բրիտանուհուն ազատազրկում է սպասվում Դուբայում տաքսու մեջ սեքսով զբաղվելու համար
Բրիտանացի կին գործարար Ռեբեկա Բլեյքին 3 տարվա ազատազրկում է սպառնում Դուբայում հարբած վիճակում տաքսու հետևի նստելատեղին սեքսով զբաղվելու համար, տեղեկացնում է Daily Mail-ը:
29-ամյա կնոջն ու նրա զուգընկերոջը ձերբակալել են իրենց վարքի համար: 5 օր պահելուց հետո նրանց մեղադրել են արտամուսնական սեռական հարաբերության և հարբած վիճակում հասարակական վայրում հայտնվելու համար՝ երկուսն էլ հանցագործություն են այդ իսլամական պետությունում:
Զույգի «շփման» մասին ճանապարհային ոստիկանությանը տեղյակ էր պահել հենց նրանց տեղափոխող վարորդը:
Նրանց ուղղված մեղադրանքները հաստատելու համար ԴՆԹ-ի նմուշներ են վերցվել, որոնց հետազոտության արդյունքներին էլ այժմ սպասում է Դուբայի ոստիկանությունը:
Աղբյուրը: tert.am
|
Категория: Norutyuner |
Просмотров: 894 |
Добавил: ArMen
| Рейтинг: 5.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|