ԱՄՆ-ի ազգային Աերոտիեզերական գործակալությունը (NASA) Արեգակի մակերեւույթի ակտիվությունը ցուցադրող տեսագրություն է հրապարակել:
SDO (Solar Dynamic Observatory) զոնդի նկարահանած կադրերում պարզ երեւում են երկրային մթնոլորտին բնորոշ ուղղահայաց քուլաները, որոնք անվանում են պտուտակահողմ (սմերչ) եւ տորնադո: Սակայն լուսատուի մակերեւույթին տորնադոն այլ բնույթի է. այն ձեւավորվում է ուժեղ մագնիսական դաշտի ազդեցությամբ եւ կազմված է թեժ պլազմայից:
Ծայրահեղ ուլտրամանուշակագույն դիապազոնով նկարահանված տեսագրության մեջ Արեգակի մակերեւույթի ակտիվ հատվածը ներկայացված է բաց գույնի բծերով, այն ժամանակ, երբ պլազմայի ոլորվող հոսքերն ավելի մուգ են ներկայացված:
Պլազմայի մասնիկները ոլորվում են մրցակցող մագնիսային ուժերի ազդեցության տակ` ձգվելով մագնիսական դաշտի ուժային գծերի երկայնքով:
Տորնադոն տեղաշարժվում է շուրջ 500 հազ. կմ/ժ արագությամբ, իսկ դրա մեկ թեւի ծավալը հեշտությամբ ծածկում է Երկիրը, գրում է 3DNews-ը: