Вторник, 2024-04-23,1:21 PM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Форма входа

HARCUM

Ինչ ժանրի ֆիլմ եք սիրում?
Всего ответов: 916




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • blog

    Главная » 2012 » Февраль » 21 » «Արայ» ընկերության սեփականատիրոջ կինը 100 հազար դոլար է առաջարկել ոչ թե նրան սպանելու, այլ` դստերն առեւանգելո՞ւ դիմաց
    7:17 PM
    «Արայ» ընկերության սեփականատիրոջ կինը 100 հազար դոլար է առաջարկել ոչ թե նրան սպանելու, այլ` դստերն առեւանգելո՞ւ դիմաց
    «Արայ» ընկերության սեփականատիրոջ կինը 100 հազար դոլար է առաջարկել ոչ թե նրան սպանելու, այլ` դստերն առեւանգելո՞ւ դիմաց



    Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի կնոջ` Տատյանա Չադենկովայի եւ Արմեն Պետրոսյանի ընկերոջ` Արթուրի խոսակցությունը, որը վերծանվել է «Skype»-ից, վերաբերում է, ոչ թե Արմենի սպանությանը, այլ` նրանց դստեր Կարինայի առեւանգմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության Կոտայքի մարզի քննչական վարչության պետ Եղիշե Պետրոսյանը:

    Հարցին, թե այս տեսաձայնագրությունն արդյոք հիմնավոր փա՞ստ է, որը կարող է արմատապես փոխել գործի ընթացքը, Եղիշե Պետրոսյանը պատասխանեց, որ այդ տեսասկավառակի պարունակությունն ավելի շատ սենսացիոն բնույթ ունի, քան սպանությունը բացահայտելու փաստեր է իր մեջ պարունակում: «Չէ այդպիսի լուրջ բան չկա այդ տեսասկավառակի մեջ: Ես որեւէ լուրջ շրջադարձի հիմք չեմ տեսնում»,-ասաց նա:

    Հարցին, թե փորձելո՞ւ են կապ հաստատել Արթուրի եւ Տատյանայի հետ, Ե. Պետրոսյանն արձագանքեց, որ Արթուրի հետ, թեեւ դժվար կլինի, բայց կփորձեն կապ հաստատել, իսկ Տատյանան Հայաստանում է եւ նրան արդեն լսել են:

    Եղիշե Պետրոսյանին խնդրեցինք հպանցիկ պատմել, թե հարցաքննության ընթացքում Տատյանան ինչպես է արձագանքել տեսանյութին: «Տեսանյութից էլ է ակնհայտ երեւում, որ այն կրճատած է: Դա  2010թ-ի իրադարձություն է եւ այնտեղ խոսքը դստեր առեւանգման մասին է: Նա ասում է, որ իր երեխային պետք է հետ ստանա, բայց կոնկրետ այլ բան չկա:  Պարզ խոսակցություն է տեղի ունենում, եւ ես զարմանում եմ, թե ինչու են դրա տակ այլ ենթատեքստեր փնտրում: Այդ զրույցի ընթացքում կոնկրետ Արմենին սպանելու մասին խոսք լսե՞լ եք: Որեւէ նման բան չկա, բայց ընդհանուր վարկած է: Մենք հիմա ուսումնասիրում ենք եւ մանրակրկիտ քննություն է գնում»,-ասաց նա:

    Ի դեպ, ոստիկանությունը փորձում է պարզել նաեւ, թե ով է տեսասկավառակը դրել Արմենի քրոջ` Արմինեի մեքենայի դիմապակուն: Եղիշե Պետրոսյանի ներկայացմամբ, Արմենի հարազատների համար Արմենի սպանության այս վարկածը եւս անակնկալ է:

    Ավելի վաղ «Հետք.am»-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 17-ին  երեկոյան՝ ժամը 18:45-ի սահմաններում «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի քույրը՝ Արմինե Պետրոսյանը, մեքենան կանգնեցրել է դելֆինարիումի մերձակայքում գտնվող ավտոկայանատեղիի հարեւանությամբ, իսկ երբ երկու ժամ անց վերադարձել է, մեքենայի դիմապակու վրա ծրար է հայտնաբերել, որի մեջ CD է եղել: Ավելի ուշ տանը նա պարզել է, որ խտասկավառակում իր հանգուցյալ եղբոր նախկին (քաղաքացիական) կնոջ՝ Տատյանայի եւ ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցության տեսագրությունն է: Զրույցից կարելի է եզրակացնել, որ Արթուրը Արմեն Պետրոսյանի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ, քանի որ նա մանրամասներ է պատմում իրենց ուղեւորությունից: Խոսակցության ընթացքում Արթուրն ու Տատյանան ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ՝ ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորության մասին:

    Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արմեն Պետրոսյանի մահվան փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

    Նշենք, որ Արմեն Պետրոսյանի կինը` Տատյանա Չադենկովան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ չի հավատում, որ Արմենը կարող էր ինքնասպանություն գործած լիներ, եթե իհարկե, թմրանյութի կամ ալկոհոլի  ազդեցության տակ չլիներ: Այս առնչությամբ, Եղիշե Պետրոսյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Արմենի օրգանիզմում թմրանյութի առկայություն չի հայտնաբերվել: «Կնոջն էլ մենք վերջերս հարցաքննել ենք եւ կնոջ ցուցմունքն ու նման հայտարարությունը չի կարելի լուրջ հիմք ընդունել: Դա պարզապես իր կարծիքն ու դիրքորոշումն է: Նա ասել է, որ հնարավոր է թմրանյութ օգտագործած լիներ»:

    Հիշեցենք, որ ոստիկանության Կոտայքի բաժնում հոկտեմբերի 16-ին, ժամը` 13:15-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «BMW X-5»-ը, որի վարորդի նստելատեղին հայտնաբերվել է 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` մատը ձգանին, եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով:




    Աղբյուրը: news.am
    Категория: Norutyuner | Просмотров: 914 | Добавил: ArMen | Рейтинг: 5.0/2
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх