Հոլիվուդի աստղը դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի հերթական բանաձևի վրա վետո դնելու որոշմանը, որը կոչված է լուծում տալ Սիրիայում առկա ճգնաժամին:
Դերասանուհի և ռեժիսոր Ջոլին, ով նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է, միջազգային հանրությանը կոչ է արել միջամտել Սիրիայի տևական ճգնաժամին և քննադատել է այն պետությունների դիրքորոշումը, որոնք խոչընդոտում են այդ երկրում իրավիճակի կարգավորմանը:
«Իմ կարծիքով Սիրիան այնպիսի մի կետի է հասել, երբ այլ պետությունների միջամտություննը բացարձակ անհրաժեշտություն է»,-այս առիթով ասել է Ջոլին Սարաևո կատարած իր այցի ժամանակ:
Ջոլին հավելել է, թե ինըք դեմ է հանդես գալիս «այն երկրներին, որոնք չմիջամտելու դիրքորոշում են որդեգրել, որը խոչընդոտում է այն բոլոր համաշխարհային ջանքերին, որ ձեռնարկում են ՄԱԿ-ի խաղաղարարները»:
Ջոլին նաև կարծիք է հայտնել, թե Սիրիայի հանդեպ ֆինանսական հետաքրքրվածություն ունեցող երկրների կողմից վետոյի իրավունքի օգտագործումը պետք է հարցականի տակ դրվի:
Ջոլին նաև անդրադարձել է իր ռեժիսորական աշխատանքին` «Արյան ու մեղրի եզերքում» ֆիլմին, ասելով, թե դա «ահազանգ» է բոլորի համար, որպեսզի ուշադրություն դարձնեն և դադարեցնեն այն դաժանությունները, որոնց նմանը այժմ կատարվում է Սիրիայում:
3 օր առաջ ինքը Ջոլին սպառնալիքների թիրախ էր դարձել իր ֆիլմի առնչությամբ, որը ներկայացնում է բոսնիական պատերազմի մասին դերասանուհու տեսակետը: