Суббота, 2024-04-20,7:08 AM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Форма входа

HARCUM

ձեր սեռը
Всего ответов: 628




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • blog

    Главная » 2012 » Январь » 7 » Ահաբեկչություն
    2:49 PM
    Ահաբեկչություն
    Ահաբեկչություն

    Ահաբեկչությունը դաժանությունների և բռնությունների 
    գործադրումն է որոշակի քաղաքական և այլ նպատակներով: 

    Ահաբեկչությո
    ւնը լինում է անհատական, խմբային (ծայրահեղական քաղաքական խմբավորումների գործողություններ) ու պետական (բռնապետական և ամբողջատիրական վարչակարգերի ճնշամիջոցների կիրառում): 
    Ահաբեկիչները պայթեցնում են ռումբեր, կրակում են մարդկանց վրա, հափշտակում են ինքնաթիռներ և պատանդ վերցնում ուղևորների, կողոպտում են բանկեր, մասնակցում թմրանյութերի միջազգային վաճառքին և այլն:
    1970–90-ական թվականներին տարածվել է միջազգային ահաբեկչությունը՝ պետությունների ղեկավարների և դիվանագիտական ներկայացուցիչների առևան
    գումն ու սպանությունը, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների շենքերի, տարբեր երկրների օդանավակայանների, կայարանների պայթեցումը և այլն:

    Մեր օրերում ահաբեկչությունը վերածվել է համաշխարհային աղետի: 2001 թ-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների հափշտակած քաղաքացիական 4 ինքնաթիռներից 2-ը մխրճվեցին Նյու Յորքի Միջազգային առևտրի կենտրոնի երկնաքերների մեջ և հիմնովին ավերեցին. մի քանի ժամում զոհվեցին ավելի քան 3 հզ. խաղաղ քաղաքացիներ: 
    Այդ դեպքից հետո ԱՄՆ-ի կառավարությունը պատերազմ հայտարարեց համաշխարհային ահաբեկչությանը և բոլոր երկրներին կոչ արեց միավորվել այդ պայքարում: Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատու, «Ալ Ղաիդա» կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենը հայտարարվեց աշխարհի դ 1 ահաբեկիչ: 
    2005 թ-ի սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները գրավեցին ՌԴ Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի դպրոցներից մեկը և պատանդ վերցրին 1128 երեխաների ու մեծահասակների: Սեպտեմբերի 3-ին սկսված փոխհրաձգության և դրան հաջորդած գրոհի ժամանակ զոհվեց 329 մարդ, այդ թվում՝ 159 երեխա: Ահաբեկիչների գրոհը ղեկավարող Շամիլ Բասաևը (2 մարդատար ինքնաթիռի, Մոսկվայի մետրոյի «Ռիժսկայա» կայարանի պայթեցումների, Չեչնիայի նախագահի սպանության կազմակերպիչ) հետագայում համախոհների հետ ոչնչացվեց: 
    2005 թ-ի հոկտեմբերի 25–26-ին խոշոր ահաբեկչություն տեղի ունեցավ Մոսկվայի Դուբրովկա թաղամասի թատերական կենտրոնում. պատանդ վերցրին ավելի քան 700 հանդիսատեսի: Գործողության ղեկավար չեչեն ահաբեկիչ Մովսար Բարաևի խմբում 50 հոգի էին (18 կին և 32 տղամարդ), պահանջը քաղաքական էր՝ ռուսական զորքի դուրսբերումը Չեչնիայից: 

    Երկօրյա գոր
    ծողություններից հետո ահաբեկիչները վնասազերծվեցին, իսկ 128 մարդ զոհվեց:

    Ահաբեկչության յուրահատուկ տեսակ էր 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ:
    Ահաբեկչական գործողությունների պատճառած վնասները կանխելու և միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով ընդունվել են բազմակողմանի համաձայնագրեր և օրենսդրական փաստաթղթեր, մշակվում են անվտանգության զանազան միջոցառումներ: Ահաբեկչությունների թիրախ օդանավակայաններում պայթեցնող մեխանիզմներ և զենք հայտնաբերելու նպատակով խստացվել է ուղեբեռների ստուգումը. օգտագործվում են ռենտգենյան սարքեր, մետաղափնտրիչներ և պայթուցիկ նյութեր հայտնաբերող վարժեցված շներ: 
    Ահաբեկչության դեմ պայքարը համայն մարդկության գործն է:
    Категория: գիտություն | Просмотров: 1604 | Добавил: ArMen | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх