Գիտնականները հայտնաբերել են «անմահության գենը», որը տրոհում է տափակաորդերի մարմինը: Ըստ գիտնականների` հետազոտությունը լույս է սփռում մարդու ցողունային բջիջների հնարավոր անմահության վրա: Ճիշտ է, դրա համար պետք է «խաբել» ծերացման գործընթացին:
Ցողունային բջիջները կարող են կյանք տալ սահմանափակ չափով: Բջիջները, սակայն, չեն կարող անվերջ տրոհվել, հյուսվածքներն աստիճանաբար սկսում են ծերանալ: Սակայն տափակաորդերը կարողանում են ինչ-որ կերպ խաբել բնությանը: Նրանց ցողունային բջիջները շարունկվում են կիսվել, հաղորդում է «Վեստին»:
Գիտնականներին հաջողվել է պարզել, թե որ գենն է տափակաորդերի մոտ «պատասխանատու» դրա համար:
Հայտնի Beau Sancy ադամանդը, որը կրել է Մարիա Մեդիչիի 1610թ-ին թագադրման ժամանակ, շուրջերկրյա ճանպարհորդություն կկատարի եւ մայիսի 15-ին աճուրդի կհանվի Ժնեւում: Սպասվում է, որ այն կվաճառվի 2-4 մլն եվրոյով:
Ադամանդը պատկանել է Ֆրանսիայի, Անգլիայի, Պրուսիայի եւ Նիդեռլանդների թագավորական ընտանիքներին եւ 400-ամյա եվրոպական պատմության վկան է:
Թանկարժեք քարը կրում է հայտնի հավաքորդ Նիկոլա դե Սանսիի անունը, ով այն գնել էր 16-րդ դարում Կոստանդնուպոլսում:
Քարը 34,98 կարատանոց է, ունի 2,3 սմ բարձրություն, 1,9 սմ լայնություն եւ 1,1 տրամագիծ, հաղորդում է «Եվրոմագը»:
Թագավորական քարը շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում կներկայացվի Հոնկոնգում, Նյու Յորքում, Հռոմում, Փա
... Читать дальше »
Apple ընկերությունը մարտի 7-ին սպառողներին կուրախացնի պլանշետային iPad 3 համակարգչի երկու տարբերակով. առաջինը կունենա 16 Gb, երկրորդը` 32 Gb ֆլեշ- հիշողություն:
Ինչպես հաղորդում է iXBT.com-ը, iPad 3-ի հետ միասին սպասվում է iPad 2-ի մատչելի տարբերակի թողարկում`8 Gb ֆլեշ-հիշողությամբ: Չի բացառվում, որ կնվազի մյուս iPad 2 մոդելների արժեքը: Ենթադրվում է, որ դա Apple –ին թույլ կտա հաջողությամբ դիմակայել Windows 8-ով կառավարվող պլանշետային համակարգիչների էքսպանսիային:
24-ամյա երգչուհի Ռիհաննան իր ոճաբանին 20 հազար դոլար է վճարել, որ նա Լոս Անջելոսից գա Լոնդոն, գրում է Sun-ը:
Երգչուհին իր սանրվածքը վստահում է միայն իր ոճաբանին:
Լոնդոնի Corinthia հյուրանոցում երգչուհին լողավազան է գնացել, հետո էլ սաունայում եղել: Արդյունքում նրա սանրվածքը խաթարվել է: Իսկ հաջորդ օրը նա պետք է մասնակցեր բրիտանական ITV1-ի հաղորդումներից մեկին: Նա իր գլուխը չի վստահել լոնդոնցի ոճաբաններին եւ փոխարենը շտապ իր մոտ է կանչել իր ոճաբան Ուրսուլա Սթիվենին: Ամեն ինչ լավ ավարտ է ունեցել:
Ուրսուլան հասցրել է սարքել Ռիհաննայի մազերը, եւ նա բարձունքի վրա էր բրիտանացի հեռուստ
... Читать дальше »