Четверг, 2017-11-23,6:02 AM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Категории раздела

Форма входа

HARCUM

Ինչ ժանրի ֆիլմ եք սիրում?
Всего ответов: 908




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » kananc ankyun » Օգտակար խորհուրդներ կանանց

    Դիետա ոտքերի համար

    Եթե ցանկանում եք ազատվել ազդրերի հատվածում ավելորդ ճարպից, ապա գարունն իսկական ժամանակն է գործելու: Այս սեզոնի թարմ մրգերն ու բանջարեղենները կլրացնեն A և C վիտամինների պակասը, կմաքրեն օրգանիզմից ավելորդ ճարպաշերտը: Սա, իհարկե, չի նշանակում, թե կարող եք ուտել, ինչ ուզեք ու ինչքան ուզեք: Ներկայացնում ենք ոտքերի համար նախատեսված դիետայի ողջ օրվա ճաշացանկը: Այս դիետան առաջին հերթին օգնում է նիհարեցնել ազդրերը, բայց, իհարկե, նաեւ ընդհանուր առմամբ օգնում է լավ կառուցվածք պահպանելուն:
    Նախաճաշը չպետք է պարունակի ավելի քան 400 կկալ կալորիա: Այս իմաստով կարող ենք առաջարկել երեք համապատասխան ցանկ, որոնցից կարող եք ամեն օրվա համար ընտրել միայն մեկը:

    1. Հաց ու կարագ մի կտոր պանրով, 100 գ հավի եփած ֆիլե, 100 գ թարմ բանջարեղեններից պատրաստված աղցան, կանաչ թեյ:

    2. 100 գ հավի եփած կրծքամիս, մեկ ձվի ձվածեղ, 200 գ գազարով ու կաղամբով աղցան, 20 գ սև հաց, լիմոնով կամ մեղրով թեյ:

    3. Բրնձից, բանջարեղեններից ու մսեղենից պատրաստված 100 գ փլավ, 100 գ ծաղկակաղամբի աղցան, կաթով սուրճ կամ թեյ (շաքարը կատեգորիկ արգելվում է):

    Ճաշն ու ընթրիքը ոտքերի համար նախատեսված այս դիետայում ունեն 450 կկալից ոչ ավել սննդարար արժեք:

    Առաջարկում ենք ընտրության եւս 3 հնարավորություն.

    1. 100 գ պաշտետ , 20 գ սև հաց, 250 գ բանջարեղեններով պատրաստված սուպ, 1 ծիրանաչիր, թեյ:

    2. 100 գ ձուկ, 20 գ սև հաց, 100 գ աղցան՝ պատրաստված կաղամբով ու խեցգետնի ձողիկներով, կանաչ թեյ:

    3. 100 գ տավարի ոչ յուղոտ միս, 250 գ բորշ (առանց մսի), 150 գ կաղամբով աղցան, կանաչ թեյ, կես բաժակ հյութ:

    Չմոռանաք, որ այս ամենն անօգտավետ կլինի առանց ոտքերի մկաններն աշխատեցնելու հատուկ վարժությունների: Ի դեպ, այդ վարժությունները կատարելուց 2 ժամ առաջ անհրաժեշտ է ուտել նաև մեկ խնձոր կամ նարինջ:















    ladynews.am

     
    Категория: Օգտակար խորհուրդներ կանանց | Добавил: ArMen (2012-05-26)
    Просмотров: 1954 | Рейтинг: 3.0/2
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх