Четверг, 2024-04-25,6:26 AM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Категории раздела

Форма входа

HARCUM

Оцените мой сайт
Всего ответов: 517




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » kananc ankyun » Օգտակար խորհուրդներ կանանց

    Դեպիլյացիա. ամենատարածված տարբերակները
    Դեպիլյացիա. ամենատարածված տարբերակները



    Անցանկալի մազերի հեռացման հարցը հատկապես այս շրջանում առավել ակտուալ է դառնում: Էլ չենք ասում, որ մոտենում է ծովափնյա հանգստի շրջանը, զուգահեռ մեծանում դեպիլյացիայի լավագույն տարբերակներով հետաքրքրված լեդիների թիվը: LN-ն առաջարկում է քննարկել դեպիլյացիայի տարբերակներից յուրաքանչյուրի դրական ու բացասական կողմերը:

    Ածելիով

    Ածելիով անցանկալի մազերի հեռացումը ամենաարագն է, ամենահեշտը և կարթես թե ամենաանցավը: Բացի այդ այն ամենաէժանն է, և նույնիսկ կարելի է օգտագործել «սպարտացիների պայմաններում»:) Սրանք առավելություններն էին, իսկ թերությունները՝ գրգռված մաշկ և ոչ երկարաժամկետ արդյունք: Այն խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է մի քանի խորհրդի հետևել: Նախ՝ պետք է պարբերաբար լվալ ածելիի գլխիկը. բերանը պիտի հնարավորինս սուր լինի: Անցանկալի մազերը հեռացնել անպայման աճի ուղղությամբ, իսկ մաքրելուց հետո քսել փափկեցնող և հանգստացնող կրեմ:

     

    Էլեկտրական էպիլյատոր

    Այս տարբերակն այն լեդիների համար է, ովքեր ցավի կարող են դիմադրել, քանի որ ընթացքը ցավոտ է, բայց մի քանի անգամից ցավը բթանում է, և Դուք էլ սովորում եք:

    Էպիլյատորի գլխիկը պտտվում է և այդ արագ պտույտի ընթացքում մազարմատից քաշում դուրս եկած մազերը: Այս տարբերակով դեպիլյացիայից հետո մազերը սկսում են ավելի քիչ աճել: Բացի այդ, սա նույնպես ավելի մատչելի է. գնում եք մեկ անգամ ու օգտագործում տնային պայմաններում: Հիշեք, որ դեպիլյատոր խորհուրդ չի տրվում օգտագործել թևատակի մազահեռացման և բիկինիի համար:

     

    Մեղրամոմով մազահեռացում

    Սա նույնպես ամենատարածված տարբերակներից է և «ամենատնականը»: Կան մոմեր, որոնք հալած վիճակում քսվում են մազոտ հատվածին, հետո վրան կպցնում եք հատուկ թղթերը, որոնց միջոցով էլ ուժեղ քաշելով՝ մաքրվում են մազերը: Այսպիսի մազահեռացման դեպքում մազի աճի ուշացում է նկատվում, երբեմն էլ գրեթե անհետանում է: Իսկ միակ թերությունը դարձյալ բիկինիի հատվածում ցավոտ լինելն է:

     

    Կրեմային մազահեռացում

    Սա քիմիական հեռացումն է' արագ, հեշտ ու անցավ: Այս ձևը հակացուցված է զգայուն և ալերգիկ մաշկ ունեցողներին: Սա նաեւ շատերի դեպքում անարդյունավետ է. շուտ հայտնվում են մազերը' ավելի հաստ, ու նկատվում է շատացում:
    Եվ վերջում առաջարկում ենք տնային պայմաններում պատրաստվող, այսպես կոչված, «շաքարաջուրը»:

    Անհրաժեշտ է'

    1 կգ շաքարավազ,
    8 ճաշի գդալ ջուր,
    7 ճաշի գդալ կիտրոնի հյութ:

    Եփել 45 րոպե, հետո թողնել՝ հովանա, և օգտագործել, ինչպես հալած մեղրամոմը:













    ladynews.am

     
    Категория: Օգտակար խորհուրդներ կանանց | Добавил: ArMen (2012-05-26)
    Просмотров: 1695 | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх