Четверг, 2024-04-18,2:39 PM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Категории раздела

Форма входа

HARCUM

Ըստ ձեզ որն է եղել առաջինը`
Всего ответов: 734




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » kananc ankyun » Օգտակար խորհուրդներ կանանց

    Առաջին հղիություն. ինչպե՞ս պատրաստվել
    Առաջին հղիություն. ինչպե՞ս պատրաստվել



    Կինը ծնող դառնալիս մի ակնհայտ առավելություն ունի. 9 ամիս ավել է ճանաչում իր երեխային: Հղիության լուրն իմանալուն պես նա արդեն սկսում է սիրել, փայփայել ու պաշտպանել…
    Ինչպե՞ս պատրաստվել և ինչպե՞ս հաղթահարել առաջին հղիության ժամանակ առաջացող խնդիրները: 


    Կնոջ օրգանիզմում հղիանալու հենց առաջին օրից սկսվում են տեղի ունենալ մի շարք փոփոխություններ: Չկա մի օրգան, որը փոփոխություն չկրի: Ամենաառաջինը թթվածնի ճիշտ մատակարարումն է, որը փոխկապակցված է սիրտ-անոթային համակարգի հետ: Պտղի մեծանալով' թոքերը սկսում են սեղմվել, դժվարանում է կնոջ շնչառությունը: Բայց այդ փոփոխությանը զուգընթաց մեծանում է արգանդը, և կնոջ որովայնը ավելի ցայտուն է երևում: Մյուսը մարսողական համակարգի հետ է կապված, նյութափոխանակության: Բավական հաճախ կնոջ մոտ սկսվում են փորկապություններ: Ավելի ակտիվ է աշխատում լյարդը՝ թե օրգանիզմում արյան բալանսը պահելու, թե վնասակար տոքսինները ոչնչացնելու համար: «Կինը, ինչպես միշտ, պիտի հետևի իր ինտիմ հիգիենային, այս ամիսների ընթացքում օրգանիզմը պահի գերմաքուր վիճակում, քանի որ ամեն մի վնասակար երևույթ օրգանիզմում կվտանգի պտղին»,- LN-ի հետ զրույցում նշեց Երեւանի թիվ 13 պոլիկլինիկայի գինեկոլոգ Մարինա Ֆրանգյանը:



    Նրա խոսքով՝ ի հայտ եկող հաճախակի գլխապտույտները, սրտխառնոցները, քնկոտությունն անցնում են հղիության առաջին 3 ամսում, իսկ եթե շարունակվում են, ապա պիտի դրա մասին անպայման տեղյակ պահել անձնական գինեկոլոգին' հետագա բարդություններից խուսափելու համար: «Պտղի մեծանալով ծանրություն է ընկնում նաև երիկամների վրա, բայց եթե այդ ընթացքը կարողանում եք նորմալ տանել, խնդիրներ չեն առաջանում: Բայց լինում են կանայք, որոնց մոտ նկատվում է երիկամների շրջանում ցավ և այլն: Ամեն հարց և փոփոխություն քննարկեք Ձեր բժշկի հետ»,- խորհուրդ է տալիս գինեկոլոգը:

    Ինչքան մոտենում է ծննդաբերության օրը, կինը սկսում է ավելի վախենալ: «Այդ վախը, որ գալիս է ծննդաբերությունից, տեղին է, քանի որ, իրոք, ցավոտ է գործընթացը, բայց դա միակ ցավն է, որ արագ անցնում է, երբ տեսնում ես երեխայիդ»,-բացատրում է մասնագետը գինեկոլագիական տեսանկյունից: Իսկ ահա հոգեբանները նշում են, որ ծննդաբերությունը, իրոք, այնպիսի ֆիզիկական և հոգեբանական ապրում է, որի սպասումն ուղեկցվում է մի շարք վախերով: Բացի ծննդաբերության ցավերի վախից, կարող են առաջանալ ոչ գիտակցված վախեր՝ կապված սեփական ծննդի մանկական ենթագիտակցական տրավմաների հետ:

    Կարևոր է լավ պատկերացնել, թե ինչպես է ընթանում ծնունդը, ակտիվ մասնակցել երեխայի ծնունդի ընթացքին, գիտակցել, որ ծծնդաբերության ընթացքում երեխայի զգացմունքները մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան մոր: Բոլոր ֆիզոլոգիական փոփոխություններից առաջ կնոջ հոգեբանությունն է դառնում շատ ավելի զգայուն, խոցելի: Կինը, բացի ֆիզիկական վիճակի փոփոխությունից, իր կյանքն էլ է սկսում փոխել, հարմարվել նոր կարգավիճակին:
    Երեխայի գոյության մասին լուրը իմանալու պահից կինն իրեն տալիս է մի շարք հարցեր՝ «Ինչպիսի՞ն կդառնա իմ կառուցվածքը», «Ինչպիսի՞ մայր կդառնամ ես», «Կկարողանա՞մ աշխատել», «Կշարունակե՞մ ամուսնուս դուր գալ», «Ինչպե՞ս կընթանա իմ հղիությունը», «Ինչպե՞ս է երեխան այնտեղ իրեն զգում»:

     

    Շատ անգամ այդ անպատասխան հարցերը կնոջ համար դառնում են նոր սթրեսների և հոգեկան տառապանքի նախապայման:

    Կարևոր է , որ կինն այդ ժամանակ դրական սպասումներով լի լինի, հղիությունն ընդունի որպես մի նոր փոփոխություն, պատրաստ լինի ժամանակավորապես հրաժարվել հին ապրելաձևից, ինչպես նաև հին հագուստից և կառուցի նորը, որը, չնայած դժվարություններին, կբերի անփոխարինելի դրական հույզեր և ապրումներ:

    Հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը  LN-ի հետ զրույցում նկատեց, որ մանավանդ կանանց մոտ հղիության առաջին 3 ամիսներն է շատ ավելի նյարդային անցնում. «Հղիներին հատուկ է լարված նյարդային վիճակը, դա բացատրվում է հորմոնային փոփոխությամբ: Այդ ժամանակահատվածում կինը դառնում է անհասկանալի կամակոր, շուտ վիրավորվող, տագնապային, շուտ հուզվող և հավասարակշռություն պահպանելը շատ դժվար է լինում: Ինչպես շրջապատը, այնպես էլ ինքը կարող է օրը լցնել հաճելի զբաղմունքներով, զբոսնելով, ընկերների հետ հանդիպումներով, մշակութային օջախներ այցելելով»: Պետք է հիշեն կանայք, որ հղիությունը ոչ թե հիվանդություն է, այլ աստվածային պարգև: Իսկ այդ պարգևը միայն կանանց է տրված:

    Գինեկոլոգը նաև կարևորում է հետծննդաբերական վիճակը. «Ճիշտ է մեր ավանդական «քառասունքը», քանի որ այդ ընթացքում կինը շատ ավելի խոցելի է դառնում թե վիրւսների, թե հոգեբանական առումով»: Իսկ Լիլիթ Ադիբեկյանը վստահեցնում է, որ բնությունը պարգևել է կնոջը բոլոր անհրաժեշտ հատկանիշները ծննդաբերելու համար՝ համբերություն, իմաստնություն, կանխազգացողություն:













    ladynews.am

     
    Категория: Օգտակար խորհուրդներ կանանց | Добавил: ArMen (2012-05-26)
    Просмотров: 1622 | Комментарии: 1 | Рейтинг: 4.3/3
    Всего комментариев: 1
    1 ANNA  
    0
    shat hetaqrqir xorhurdnerein ankexc asac,,es vorosh chapov texekacveci hxiutyunic

    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх