Пятница, 2024-04-19,7:29 PM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Форма входа

HARCUM

Որ դերասանին եք նախնտրում
Всего ответов: 478




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » Համակարգչային ծրագրերի ուսուցում » Ծրագրավորման լեզուներ

    NTFS ֆայլային համակարգ

    NTFS ֆայլային համակարգ

     Microsoft օպերացիոն համակարգին պատկանող Windows NT-ն անհնար է պատկերացնել առանց NTFS ֆայլային համակարգի, որը հանդիսանում է ամենաբարդ, սակայն ամենահաջող ֆայլային համակարգը ներկայումս գոյություն ունեցող ֆայլային համակարգերից: 

    NTFS-ի ֆիզիկական կառուցվածքը

     NTFS-ի բաժինները տեսականորեն կարող են լինել ցանկացած չափերի: NTFS-ի բաժինների մաքսիմալ չափսերը սահմանափակ են կոշտ սկավառակի չափսերով:

    Ինչպես ցանկացած ուրիշ համակարգ, NTFS-ը բաժանում է ամբողջ օգտակար տիրույթը կլաստերների` տվյալների բլոկների, որոնք օգտագործվում են միաժամանակ: NTFS-ը ապահովում է կլաստերների համարյա ցանկացած չափ` 512 բայթից մինչև 64 կբայթ: NTFS-ը կլաստերային համակարգի ոչ մի շեղում չունի:

    NTFS-ի սկավառակը պայմանականորեն բաժանվում է երկու մասի: Սկավառակի առաջին 12 տոկոսը վերագրվում են այսպես կոչված MFT գոտում` այն տարածությանը որտեղ աճում է մետաֆայլը` MFT: Որևէ տվյալի գրանցում այդ տիրույթում հնարավոր չէ: MFT գոտին միշտ դատարկ է պահվում: Դա արվում է նրա համար, որ ամենագլխավոր, ծառայողական ֆայլը չֆրագմենտավորվի իր աճի ժամանակ: Սկավառակի մնացած 88 տոկոսը իրենցից ներկայացնում են ֆայլերի պահպանման համար սովորական տարածություն:


    Սկավառակի ազատ մասը իր մեջ ներառում է ամբողջ ֆիզիկապես ազատ մասը` MFT գոտու չլրացված մասերը նույնպես ներառվում են: MFT-ի օգտագործման մեխանիզմը հետևյալն է. երբ ֆայլերն արդեն հնարավոր չեն գրանցել սովորական տարածությունում, MFT գոտին ուղղակի կրճատվում է` տեղ ազատելով ֆայլերի գրանցման համար: Տեղ ազատելով սովորական տարածությունում`MFT գոտին կարող է նորից ընդարձակվել: Չի բացառվում նաև, որ այդ գոտում կմնան նաև սովորական ֆայլեր: MFT մետաֆայլը ամեն դեպքում կարող է ֆրագմենտավորվել, չնայած դա ցանկալի չէ:

    NTFS ֆայլային համակարգի յուրաքանչյուր էլեմենտ իրենից ներկայացնում է ֆայլ: NTFS-ի ամենագլխավոր ֆայլը MFT-ն է` ֆայլերի ընդհանուր աղյուսակ: Հենց ինքն է տեղավորվում MFT գոտում և իրենից ներկայացնում է սկավառակի բոլոր մնացած ֆայլերի կենտրոնացված կատալոգ: Առաջին 16 ֆայլերը ունեն ծառայողական բնույթ և անհասանելի են օպերացիոն համակարգին: Դրանք կոչվում են մետաֆայլեր և ամենաառաջին մետաֆայլը հենց MFT-ն է: MFT-ի այս առաջին 16 էլեմենտները սկավառակի միակ մասն են, որոնք ունեն ֆիքսված դիրք:

    NTFS-ը անխափան աշխատող համակարգ է, որը կարող է գալ կոռեկտ վիճակի ցանկացած իրական շեղման դեպքում: Ցանկացած ժամանակակից ֆայլային համակարգ հիմնված է տրանզակցիա հասկացողության վրա` գործողություն, որը իրականանում է ամբողջությամբ և կոռեկտ կամ ընդհանրապես չի իրականանում: NTFS-ի մոտ ուղղակիորեն չեն լինում միջանկյալ վիճակներ. Այն կամ կայացած է կամ ոչ: NTFS ֆայլերը ունեն շատ օգտակար ատրիբուտ` սեղմված: NTFS-ը ունի սկավառակի սեղման հատկություն: Ցանկացած ֆայլ կամ կատալոգ կարող է պահվել սկավառակի վրա սեղմված տեսքով: Ֆայլերի սեղմումը ունի շատ մեծ արագություն և միայն մեկ բացասական հատկություն` սեղմված ֆայլերի մեծ վիրտուալ ֆրագմենտացիա, որը իհարկե ոչ ոքի չի խանգարում: Սեղմումը կատարվում է բլոկներով` 16 կլաստերներով և օգտագործում է այսպես կոչված վիրտուալ կլաստերներ, որը հնարավորություն է տալիս ստանալ հետաքրքիր էֆեկտներ: Օրինակ` ֆայլերի կեսը կարող է սեղմվել, իսկ կեսը` ոչ: Դա կատարվում է այն բանի շնորհիվ, որ որոշակի մասերի սեղման մասին ինֆորմացիայի պահպանումը շատ նման է ֆայլերի սովորական ֆրագմենտացիային: NTFS-ը համարվում է ամենաժամանակակից ֆայլային համակարգը: NTFS-ի ֆայլային համակարգի իրավունքները կապված են հենց համակարգի հետ:

     

    Hard Links

           Hard Links-ը NTFS-ում եղել է շատ վաղուց, բայց շատ քիչ է օգտագործվել, բայց և այնպես Hard Link-ը այն է, երբ միևնույն ֆայլը ունի երկու անուն: Ենթադրենք միևնույն ֆայլը ունի 1.txt և 2.txt անուն: Եթե օգտվողը ջնջի ֆայլ 1-ը, կմնա ֆայլ 2-ը: Եթե ջնջի ֆայլ 2-ը կմնա ֆայլ 1-ը: Այսինքն  երկու անուններն էլ, ստեղծման ժամանակից լրիվ իրավահավասար են:

     

     

    Symbolic Links

         Symbolic Links-ը շատ ավելի պրակտիկ հնարավորություն է, որը թույլ է տալիս ստեղծել վիրտուալ կատալոգներ, ճիշտ այնպիսին, ինչպիսին վիրտուալ սկավառակներն են "subst” հրամանով DOS-ում: Կիրառումը շատ տարբեր է. առաջին հերթին, կատալոգի համակարգի պարզեցումն է: Եթե ձեզ դուր չի գալիս Documents Settings\Administrator\ Documents կատալոգը, դուք կարող եք այն մտցնել այն հիմնական կատալոգի մեջ: Համակարգը առաջվա նման կատալոգների հետ կվարվի անանցանելի ճանապարհով, իսկ դուք շատ ավելի կարճ անունով, որը լրիվ համարժեք է նրան: Այդպիսի կապեր ստեղծելու համար կարելի է օգտվել junction.zip ծրագրից: Կապի հեռացման համար կարելի է օգտվել "rd.” ստանդարտ հրամանից: Կապի հեռացումը ուրիշ ֆայլային մենեջերների օգնությամբ կբերի տվյալների հեռացմանը:

    Եթե անհանգստանում եք ձեր գաղտնիքների համար, ապա յուրաքանչյուր ֆայլ կամ կատալոգ կարող է նույնպես ծածկագրվել, որը հնարավորություն կտա կարևոր տվյալների գաղտնիության ապահովումը:

     


    Категория: Ծրագրավորման լեզուներ | Добавил: ArMen (2011-06-08)
    Просмотров: 1891 | Комментарии: 1 | Рейтинг: 5.0/2
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх