Каталог статей
Հայոց վիշտը հեղինակ՝ Հովհաննես Թումանյան
Հայոց վիշտը
հեղինակ՝ Հովհաննես Թումանյան
ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ
Հայոց վիշտը անհուն մի ծով, Խավար մի ծով ահագին, Էն սև ծովում տառապելով, Լող է տալիս իմ հոգին:
Մերթ զայրացկոտ ծառս է լինում Մինչև երկինք կապուտակ, Ու մերթ հոգնած սուզվում, իջնում Դեպի խորքերն անհատակ։
Ոչ հատակն է գտնում անվերջ Ու ոչ հասնում երկնքին... Հայոց վշտի մեծ ծովի մեջ Տառապում է իմ հոգին:
|
Категория: Հովհաննես Թումանյան | Добавил: ArMen (2012-01-18)
|
Просмотров: 7596
| Рейтинг: 3.5/4 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|