Вторник, 2024-04-23,11:17 AM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Форма входа

HARCUM

Որ դերասանին եք նախնտրում
Всего ответов: 478




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » Գրականություն » Եղիշե Չարենց

    ԻՄ ԼՈՒՍԱՍՏՂԸ
    ԻՄ ԼՈՒՍԱՍՏՂԸ


    Սոնետ

    Առավոտ կանուխ բարձրացի՛ր
    Երբ դեռ նո՛ր մարմանդ լուսանում է։ —
    Կտեսնե՛ս լուսա՛ստղը կապտածիր,
    Որ պայծառ ցոլքով բարձրանում է։—
    Ա՛խ, այդպե՛ս բարձրացավ մի օր
    Աշխարհում, Չարենց, քո անունը...
    Բայց հետո — կլանեց անհունը
    Քո լուսաստղը — ցոլուն, ոսկևոր...
    Այդ ո՛չ թե Արևն էր՝ բարձրացավ—
    Եվ սրբեց ոսկեզօծ քո ցոլքը
    Իր շքեղ ցոլքերով պայծառ։—
    Ո՛չ։— Չնչի՛ն ամպերի սև զորքը
    Պաշարեց Արևի՛ց առաջ քեզ,—
    Իսկ այնտեղ, ներքևում,— երգի սով էր,—
    Բայց ցնծում էր պառնասն առանց քե՛զ...

    Ա. Բ.-ԻՆ

    ...Ե՛վ բառերի համար քո մարմարյա,
    Հնամենի, բուրյան, որպես մեր հին
    Քարաքանդակ անդուռ մատուռների
    Անջընջելի գրերն հնադարյան,—
    Եվ մյուռոնի նման սրբազնագույն
    Քո երկերի մաքուր սկիհներում պահված՝
    Խորհուրդների համար մշտահըմա,
    Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու,—
    Քո «Միրհավի» համար— և լուսեղեն՝
    Արփենիկի հուշով սրբագործված հավետ,
    «Ալպիական ծաղկի» այն բուրավետ,
    Որ բուրելու է հար աննյութեղեն,—
    Եվ վերջապես քո վեհ, հերոսական
    «Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ
    Սև ցելերի վրա մեր գոյության այս սև,
    Շաղում է շողք ու սերմ անանձնական,—
    Այս ամենի համար, — և «Ծիրանի»
    Հազարամյա փողի՛ համար քո այն,
    Որ դարերո՛վ տենչած խաղաղության
    Երգն է հնչում, — և մեր ժողովուրդը քանի
    Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո՝
    Հնչելու է երգեր եղբայրական,—
    Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ
    Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով...
    Այս ամենի համար, — և քո եղերական
    Տառապանքի համար, որ արդ կրկին
    Վեհություն է խառնում քո անաղարտ երգին—
    Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական...
    Եվ ներբողում եմ քեղ ահա կրկին անեղծ
    Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ, —
    Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,
    Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ...
    Категория: Եղիշե Չարենց | Добавил: ArMen (2011-12-14)
    Просмотров: 794 | Рейтинг: 5.0/3
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх