Четверг, 2024-04-25,4:24 PM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Категории раздела

Форма входа

HARCUM

Ըստ ձեզ որն է եղել առաջինը`
Всего ответов: 734




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » GITUTYUN » QIMIA

    Դեղանյութեր
      Դեղանյութեր

    Դեղանյութերը կենսաբանորեն ակտիվ, բնական, սինթետիկ կամ կենսատեխնոլոգիական ծագման նյութեր են, որոնք օգտագործվում են հիվանդությունների բուժման և կանխարգելման համար:
    Վաղ անցյալում ցավը մեղմելու համար մարդիկ օգտագործում էին բույսեր, չորացած միջատներ, սողուններ, կենդանիների առանձին օրգաններ: Այդ է վկայում մ.թ.ա. XVI դարի հին եգիպտական բժշկական մի տրակտատ, որը կոչվել է «Էբերսի պապիրուս» (այն 1875 թ-ին հրատարակել է գերմանացի եգիպտագետ Էբերսը):
    Ստամոքսի խանգարումների դեպքում հին եգիպտացիներն օգտագործում էին գերչակի յուղ: Երիցուկի թուրմով բուժում էին հազը: Կատվախոտի արմատներից, դաղձից ստանում էին նյարդերը հանգստացնող, իսկ հովտաշուշանի ծաղիկներից, կուժկոտրուկից, մատնոցուկից՝ սրտի աշխատանքը կարգավորող դեղեր: Սխտորը և ճնճղապաշարն իջեցնում էին արյան ճնշումը:
    Շատ դեղերի գոյության մասին մարդկանց «հայտնել» են կենդանիները: Հարավային Ամերիկայի ժողովուրդների առասպելներում պատմվում է, որ քարայծերը ծամում էին ինչ-որ ծառի տերևներ և դրանցից հետո կայտառանում էին, սկսում շատ բարձր թռչկոտել: Մարդիկ փորձեցին եփել այդ ծառի պտուղները և համոզվեցին, որ այդ ըմպելիքն օգտագործելուց անցնում է հոգնածությունը: Այսպես հայտնի դարձավ սրճենին, որի պտուղները պարունակում են կոֆեին նյութը:
    II դարում հին հռոմեացի բժիշկ Գալենը նախաձեռնել է բուսական և կենդանական ծագման դեղանյութերի դասակարգումը: «Գալենային պատրաստուկների» (այսպես է անվանել գերմանացի բժիշկ Պարացելսը) մեծ մասը մի քանի նյութերի խառնուրդ էր: Դրանցից մի քանիսը, հիմնականում բույսերի թուրմերը, լուծամզուկները և եփուկները, մտնում են ժամանակակից դեղանյութերի տեսականու մեջ: XVIII դարի վերջին սկսվեց դեղանյութերի ստացման և օգտագործման նոր շրջան:
    Քիմիայի զարգացումը հնարավորություն ընձեռեց պարզելու դեղանյութերի կազմը և իրականացնելու դրանց սինթեզը: Դեղանյութերի քիմիական կազմության, դեղաբանական ակտիվության և ազդեցության մեխանիզմի պարզաբանման շնորհիվ ստացվեցին բնական ալկալոիդներին, հորմոններին, վիտամիններին համանման նյութեր ու պատրաստուկներ:
    Դեղանյութերն իրենց ազդեցության բնույթով ստորաբաժանվում են ծայրամասային նյարդային համակարգի, սիրտանոթային համակարգի, շնչառական օրգանների ֆունկցիայի, մարսողության օրգանների ֆունկցիայի, երիկամների միզարտադրության ֆունկցիայի, արյան և արյունաստեղծման, հյուսվածքներում նյութափոխանակության, հյուսվածքներում ախտաբանական, հակամանրէային և հակամակաբուծական: 
    Օրգանիզմի վրա դեղանյութերի ազդեցությունը պայմանավորված է տարբեր գործոններով: Խիստ կարեվոր է դրանց չափաքանակը՝ միջին բուժիչ դեղաչափը: Երբեմն նշանակում են սահմանային թույլատրելի դեղաչափեր, իսկ դրանք գերազանցելու դեպքում դեղանյութերն ունենում են թունավոր ազդեցություն:
    Դեղանյութերի նկատմամբ օրգանիզմի զգայունությունը փոխվում է նաև տարիքից կախված: Խիստ տարբեր են երեխաների և մեծերի համար սահմանված բուժիչ դեղաչափերը, իսկ որոշ դեղեր ընդհանրապես արգելված են մինչև 2 տարեկանը: Եթե դեղանյութի հանդեպ սրվում է օրգանիզմի զգայունությունը, ապա այն նշանակվում է թույլ դեղաչափերով:
    Յուրաքանչյուր դեղանյութ ունի ներգործման որոշակի տևողություն: Ուստի, դեղանյութերը չպետք է օգտագործել նշանակվածից հաճախ, որովհետև դրանց կուտակումից կարող է օրգանիզմը թունավորվել, իսկ նշանակվածից քիչ օգտագործելիս արդյունավետությունը նվազում է: Որոշ դեղանյութերի բազմակի օգտագործումից օրգանիզմում կարող է առաջանալ հակում կամ մոլություն:
    Կարևոր նշանակություն ունի դեղանյութի ընդունման ժամը, կարգը՝ ուտելուց առաջ, թե՞ հետո, որովհետև ստամոքսաղիքային համակարգում սննդի առկայությունը կարող է նպաստել մի պատրաստուկի ներծծմանը և խոչընդոտել մյուսինը:

    .Դեղանյութերը լինում են լուծույթների, էմուլսիաների, մանրափոշիների, հաբերի, քսուքների և մոմիկների ձևով:
    .Դեղանյութերն օրգանիզմ են ներմուծվում տարբեր ուղիներով. լինում են ներքին ընդունման, ենթամաշկային, վերմաշկային, միջմկանային, ներերակային և շնչառական:
    .Աշխարհում արտադրվող դեղանյութերի գերակշռող մասը ստացվում է քիմիական եղանակով: 
      
    .Հին Հայաստանում մեծ համբավ ուներ հայկական կավը, որն օգտագործվում էր որպես հակաբորբոքային, հակաուռուցքային միջոց, ինչպես նաև արյունահոսությունների և թունավորումների ժամանակ: Միջնադարյան հայտնի գիտնական, բժիշկ Ավիցեննան վկայում է. «Հայկական կամ Անիական կավը զարմանալիորեն ներգործում է վերքերի վրա: Այն առանձնապես օգտակար է թոքախտի և ժանտախտի դեմ: Շատերը փրկվեցին մեծ համաճարակի ժամանակ, քանի որ սովորություն ունեին պարբերաբար խմել այն թույլ գինու հետ»:

    Категория: QIMIA | Добавил: ArMen (2012-01-07)
    Просмотров: 2094 | Рейтинг: 3.3/3
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх