Пятница, 2024-04-19,9:54 AM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Категории раздела

Форма входа

HARCUM

Դուք հանդիսանում եք
Всего ответов: 808




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » GITUTYUN » QIMIA

    Բակտերիաներ
      Բակտերիաներ

    Բակտերիաները կազմում են նախակորիզավորների (պրոկարիոտ) թագավորությունը: Նրանք երկրագնդի հնագույն «բնակիչներն» են. ծագել են մոտ 3 մլրդ տարի առաջ: Բակտերիաներին (հունարեն բակտերիա – ձողիկ) անվանում են նաև մանրէներ: Տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, մարդկանց, կենդանիների և բույսերի օրգանիզմներում: Դրանց մեծամասնությունը միակորիզ, մանրագույն, պարզ կառուցվածքով, անզեն աչքով անտեսանելի օրգանիզմներ են:
    Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են բջջաթաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը: Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում են սպորներ և կոչվում են բացիլներ: Սպորները ձևավորվում են անբարենպաստ պայմաններում (սննդարար նյութերի բացակայություն, միջավայրի բաղադրության ու ջերմաստիճանի փոփոխություն և այլն), ինչը տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ է: Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են` առաջացնելով վեգետատիվ բջիջներ: 
    Բակտերիաներին հատուկ են ակտիվ և պասսիվ շարժումները: Շատ բակտերիաներ կարող են շարժվել թարթիչների, մտրակիկների և շարժումն ապահովող այլ հարմարանքների օգնությամբ: Բջջի մակերևույթի վրա լինում են 1-ից մինչև մի քանի տասնյակ մտրակիկներ: 
    Թթվածնի կարիք ունեցող շարժուն բակտերիաները (օրնակ՝ խոլերայի վիբրիոնը) շարժվում են դեպի միջավայրի թթվածնաշատ տեղեր: 
    Քիմիական կազմությամբ բակտերիաները նման են օրգանիզմի մյուս բջիջներին: Նրանց բջիջը պարունակում է ջուր (70–85 %), նուկլեինաթթուներ, սպիտակուցներ, բազմաշաքարներ, ճարպանյութեր, ամինաթթուներ, անօրգանական աղեր և այլն: 
    Բակտերիաների որոշ տեսակներ՝ ինքնասունները (ավտոտրոֆներ) օգտագործում են անօրգանական ածխածին (ածխաթթու գազի կամ ածխաթթվի աղերի ձևով), մյուսները՝ տարասունները (հետերոտրոֆներ)՝ օրգանական միացություններ: Տարասուն բակտերիաները բաժանվում են սապրոֆիտների (սնվում են արտաքին միջավայրի օրգանական միացություններով) և մակաբույծների (ապրում են այլ օրգանիզմների հաշվին): Ախտածին բակտերիաների համար հեշտ յուրացվող ածխածնի (խաղողաշաքար և ամինաթթուներ) աղբյուր են օրգանիզմի հյուսվածքային հեղուկները: Ազոտսևեռող բակտերիաները յուրացնում են մթնոլորտի ազոտը և մեծ նշանակություն ունեն Երկրի վրա կյանքի գոյության ապահովման գործում: Բակտերիաները բաժանվում են 3 խմբի՝ օդակյացներ (աերոբներ), անօդակյացներ (անաերոբներ) և պայմանական (ֆակուլտատիվ) անօդակյացներ: Որոշ բակտերիաներ (լուսասինթեզող) բույսերի նման կարող են օգտագործել անմիջապես Արեգակի, մյուսները (քեմոսինթեզող)՝ քիմիական ռեակցիաների, իսկ մեծամասնությունը՝ օրգանական միացությունների (ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր և այլն) փոխարկումների էներգիան: 

    Բակտերիաների հիվանդածնությունը
    Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն: Հայտնի բակտերիաների միայն փոքրաթիվ մասն է ախտածին: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բակտերիան ներխուժի (ինվազիա) օրգանիզմի հյուսվածքների մեջ և թունավոր նյութեր (տոքսիններ) արտադրի: Սննդամիջավայրում կամ օրգանիզմում ակտիվ աճման շրջանում մի շարք բակտերիաներ (բոտուլիզմի, գազային փտախտի, դիզենտերիայի հարուցիչները) արտադրում են արտաթույներ (էկզոտոքսիններ): Դրանք մեծ մոլեկուլային զանգվածով խիստ թունավոր սպիտակուցներ են: Շատ արտաթույներ կարող են ախտահարել որոշակի օրգաններ կամ հյուսվածքներ: Մի շարք բակտերիաների (սալմոնելներ, աղիքային ցուպիկներ, գոնոկոկեր և այլն) թունավոր ազդեցությունը պայմանավորված է նրանց արտադրած ներթույներով, որոնք ավելի պակաս թունավոր են և ընտրողական ներգործություն չունեն: Որոշ բակտերիաների ախտածնության գործոնը պատիճն է և կտրուկ նվազում է ֆերմենտներով կամ այլ միացություններով նրա քայքայման, ինչպես նաև համապատասխան մուտացիաների ենթարկվելու դեպքում: Առանձին բակտերիաների (օրինակ՝ թարախածին ստրեպտոկոկի ախտածնությունը պայմանավորված է հիալուրոնիդազ ֆերմենտով. այն լուծում է շարակցական հյուսվածքի հիմնական նյութը՝ հիալուրոնաթթուն: Ախտածին ստաֆիլոկոկերը սինթեզում են կոագուլազ ֆերմենտ, որն ունի թրոմբինի նման ազդեցություն:

    Բակտերիաների գենետիկան
    Բակտերիաների գենետիկական ինֆորմացիան գրանցված է ԴՆԹ-ի նուկլեոտիդների առանձնահատուկ հաջորդականության տեսքով: Բակտերիաների մեծամասնությունն ունի ԴՆԹ-ի 1 մոլեկուլ, որը պարունակում է 1–3 հզ. գեն: Քանի որ գեները հսկում են կենսաբանորեն անհրաժեշտ միացությունների սինթեզը, ապա առանձին մուտացիաներ բակտերիաների համար կարող են մահացու լինել: Միաժամանակ մուտացիաների շնորհիվ ստացվել են բակտերիաներ, որոնք հիվանդություն չեն առաջացնում, բայց կարող են ստեղծել իմունիտետ նրա նկատմամբ: Այդպիսի թուլացրած բակտերիաները կիրառվում են որպես կենդանի վակցինա՝ տուբերկուլոզի, սիբիրյան խոցի և այլ հիվանդությունների կանխարգելման համար: Կարևոր նշանակություն ունի նաև հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունության մեխանիզմների բացահայտումը: Այդ նպատակով հիվանդի օրգանիզմից անջատում են բակտերիաներ և որոշում նրանց զգայունությունը հակաբիոտիկի նկատմամբ:
    Բակտերիաների առանձին բաղադրիչների ֆունկցիաների և կառուցվածքի ուսումնասիրությամբ բացահայտվել է գեների տեղափոխման երևույթը, ինչի շնորհիվ ներկայումս միկրոօրգանիզմներն օգտագործվում են ժողտնտեսության համար արժեքավոր նյութեր (ֆերմենտներ, հակաբիոտիկներ, վիտամիններ, հորմոններ, կաթնաթթվային մթերքներ, պանիրներ, քացախ, գինի և այլն) արտադրելու համար:


         Բակտերիաների 
           բազմացումը

      Բակտերիաները չունեն պարզորոշ տարբերակված կորիզ և բազմանում են կիսման եղանակով: Առաջացած դուստր բջիջներն իրենց կազմությամբ և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով նման են մայրական բջջին: Արհեստական պայմաններում բակտերիաներ աճեցնելու համար օգտագործում են սննդարար միջավայրեր: Եթե նրանում բազմացումը սահմանափակ չլիներ, ապա 24 ժամ հետո 1 բակտերիայից կստացվեր 1021 բջիջ՝ մոտ 4 հզ. տ զանգվածով: Ցածր ջերմաստիճանների նկատմամբ բակտերիաները կայուն են, որոշ տեսակներ կենսունակ են մինչև –19օC-ում, սպորները՝ նույնիսկ –25օC-ում, իսկ բարձրի նկատմամբ զգայուն են: Սպորներ չառաջացնող բակտերիաները ոչնչանում են 60–70օC-ում, սպոր առաջացնողները՝ 100օC-ից բարձրում:
      
      Բոտուլիզմի մասամբ մաքրված 5 կգ տոքսինը կամ 7 կգ ստաֆիլոկոկային էնտերոտոքսինը կարող են թունավորել ավելի քան 5 մլն լ ջուր:


    Категория: QIMIA | Добавил: ArMen (2012-01-07)
    Просмотров: 3494 | Комментарии: 4 | Рейтинг: 4.0/4
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх