Воскресенье, 2017-04-30,3:12 AM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Категории раздела

Форма входа

HARCUM

ձեր սեռը
Всего ответов: 617




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » GITUTYUN » Hetaqrqir e

    Նոստրադամուս

    Այսօր չի գտնվի մեկը, որ լսած չլինի մեծ մարգարե, աստղագետ Միշել դը Նոստրադամուսի մասին, որի ծննդյան 507-ամյակը լրացավ այս օրերին:
    Միշել դը Նոտրդամը, որ  հիմնականում հայտնի է Նոստրադամուս անունով, ծնվել է 1503 թ. դեկտեմբերի 14-ին Ֆրանսիայի Պրովանսի Սեն-Ռեմ քաղաքում: Նոստրադամուսի նախնիները քրիստոնեություն ընդունած հրեաներ էին: Ռընե Բարիի կառավարման տարիներին (XV դարի երկրորդ կես) հրեաները  հոծ խմբերով հաստատվեցին Պրովանսում: Այստեղ նրանց գործունեության համար լայն ասպարեզ բացվեց, քանզի հրեաներին թույլատրեցին զբաղվել ոչ միայն իրենց սիրելի արհեստով` առևտրով, այլև արհեստներով ու գիտությամբ: Իշխան Ռընեն այնքան բարի և համարձակ գտնվեց, որ անգամ կրոնական ազատություն շնորհեց հրեաներին, և շատերն արագ երես թեքեցին քրիստոնեությունից ու հարեցին իրենց նախկին դավանանքին:
    Հրեաների  նկատմամբ այս բարյացկամ վերաբերմունքի մեջ մեծ դեր ուներ Ռընե Բարիի անձնական բժիշկն ու խորհրդականը` ազգությամբ հրեա Ժան դը Սեն-Ռեմին: Ռընեի որդու` Կալաբրիայի դուքս Ժանի պալատական բժիշկը Պիեռ դը Նոտրդամն էր:
    Այս երկու բժիշկները գործի բերումով հաճախ էին հանդիպում, շփվում և կարճ ժամանակ անց բարեկամներ դարձան: Շուտով Պիեռ դը Նոտրդամի որդին ամուսնացավ Ժան դը Սեն-Ռեմիի դստեր հետ:
    Սակայն հրեաների գլխին դարձյալ սև ամպեր կուտակվեցին. 1501  թ. Ֆրանսիայի Լյուդովիկոս XII թագավորը Պրովանսի հրեաներին հրամայեց կա՛մ կրկին մկրտվել և քրիստոնեություն ընդունել, կա՛մ հեռանալ երկրից: Երիտասարդ նորապսակները որոշեցին մկրտվել և մնալ Պրովանսում:
    Ահա 1503 թ. դեկտեմբերի 14-ին էլ ծնվում է նրանց առաջնեկը, որին կոչեցին Միշել: Նա պատանեկության տարիներից աչքի ընկավ իր ուշիմությամբ ու արտասովոր ունակություններով: Ծնողները ցանկացան, որ իրենց որդին գնա պապերի ճանապարհով և բժիշկ դառնա: Միշելը ժամանակի համար  փայլուն բժշկական կրթություն ստացավ և երիտասարդ տարիքից աչքի ընկավ իր ծառայություններով: Նա որպես բժիշկ փայլեց հատկապես 1525 թ. համաճարակի ժամանակ, երբ աշխատում էր Բորդոյում և Թուլուզում: Մի քանի տարի անց Նոստրադամուսը տեղափոխվեց Աժեն: Նա ամուսնացավ և երկու երեխա ունեցավ` որդի և դուստր: Սակայն ճակատագիրը դաժան հարված էր պատրաստել Նոստրադամուսի համար: Աժենում համաճարակի զոհ դարձան նրա կինն ու երեխաները: Հարվածը դաժան էր ոչ միայն բարոյական իմաստով: Միշելի` որպես բժշկի համբավը խիստ ընկավ: Նրանից բոլորը երես թեքեցին:
    Բայց սա դեռ ամենը չէր: Խնդիրներ առաջ եկան` կապված իշխանությունների հետ: 1532 թ. նա ստիպված էր ներկայանալ Թուլուզի ինկվիզիտորին: Նոստրադամուսը կարողացավ խույս տալ հերետիկոսության մեղադրանքից, բայց ստիպված էր հեռանալ արդեն հարազատ դարձած վայրերից: Նա մի քանի տարի ճանապարհորդեց Եվրոպայում և վերադառնալով Ֆրանսիա` հաստատվեց Պրովանսի Սալոն քաղաքում:
    Սկիզբ առած ժանտախտի նոր համաճարակը կրկին ճանաչում բերեց Նոստրադամուսին` որպես բժշկի:
    Սալոնում նա ամուսնացավ երկրորդ անգամ: Այստեղ ի հայտ եկան նաև  նրա մարգարեական ունակությունները: Նա գրեց իր նշանավոր «Հարյուրամյակներ» պոեմը, որ բաղկացած էր քառյակներից: Գիրքը արագ սպառվեց, մի քանի վերահրատարակություն ունեցավ և Նոստրադամուսին մեծ փառք ու ճանաչում բերեց: Վալուաների դինաստիայի ահեղ տիրակալուհին` Եկատերինա Մեդիչի թագուհին,որ միստիկ երևույթների սիրահար էր, Նոստրադամուսին հրավիրեց իր պալատ:
    Նոստրադամուսին իր հովանու տակ առավ Եկատերինայի ամուսինը` Հենրիխ II թագավորը (1543 – 1559 թթ.): Սակայն մարգարեն չէր կարող չկանխատեսել Վալուաների արդեն մարող աստղը, և նա իր զրույցներում Եկատերինա Մեդիչիին զգուշացնում է ապագա մեծ դժբախտությունների մասին: Իսկապես, 1559 թ. պատահական արձակած նետից (մրցման ժամանակ) զոհվում է Հենրիխը, մեկ տարի անց` Եկատերինայի մյուս որդին` գահը ժառանգած Ֆրանցիսկ II-ը (1559-1560 թթ.): Այս ամենը ծայրահեղ փչացրին Նոստրադամուսի հարաբերություններն իր հովանավորների հետ, և Կարլոս IX թագավորն  (1560 – 1574 թթ.) անգամ հալածանքներ սկսեց նրա դեմ: Վալուաներն ընդունում էին նրա մարգարեական արտասովոր ունակությունները, անգամ վախենում էին նրանից, բայց և միաժամանակ ատելությամբ էին լցվել նրա հանդեպ` կատարվածի մեջ որոնելով նաև նրա մեղավորությունը: Իսկ երբ նույն թվականին մահացավ նաև Եկատերինայի կրտսեր որդին` Անժուի դուքս Ֆրանսուան, Նոստրադամուսը ստիպված էր այլևս խուսափել հասարակության մեջ երևալուց:
    Նոստրադամուսը տառապում էր երիկամային հիվանդությամբ, առողջությունն իսպառ քայքայվել էր: 1566 թ. հունիսի 17-ին նա մահացավ: Նրա  շիրմաքարի վրա գրված է. «Այստեղ հանգչում է Նոստրադամուսը, մի մահկանացու, որ  անհրաժեշտ գտավ իր աստվածային գրչով կանխատեսելու ողջ աշխարհի ապագան»:
    Մարգարեն ոչ միայն ճիշտ է գուշակել Վալուաների դինաստիայի անկումը, այլև իր կանխատեսումներում ավելի հեռուն է գնացել: Նա ճիշտ և ճիշտ կանխատեսել է Ֆրանսիական հեղափոխությունը` իր առանձին դրվագներով: Կանխատեսել է Նապոլեոնի ժամանակաշրջանը և կայսեր կերպարը. «Կայսրը, որ թանկ կնստի կայսրությանը, կծնվի Իտալիայի մոտ… Նա ավելի շատ մսագործի է նման, քան մեծ իշխանի: Հասարակ զինվորից նա կհասնի կայսրության»:
    Նոստրադամուսը գրել է նաև «Նոր Բաբելոնի» ստեղծման մասին, որը կտևի 73 տարի և 7 ամիս: Բայց ամենասարսափազդուն, թերևս, Նոստրադամուսի վերջին կանխատեսումն է, ըստ որի` ահավոր  համաճարակից կկործանվի երկրի բնակչության 2/3-ը:
    Категория: Hetaqrqir e | Добавил: ArMen (2012-03-02)
    Просмотров: 986 | Рейтинг: 3.0/2
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх