Пятница, 2024-04-19,12:48 PM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Категории раздела

Форма входа

HARCUM

Որ դերասանին եք նախնտրում
Всего ответов: 478




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » GITUTYUN » Hetaqrqir e

    Ինչպես պահպանել ուղիղ կեցվածքը համակարգչով շարունակ աշխատելիս
    Ինչպես պահպանել ուղիղ կեցվածքը համակարգչով շարունակ աշխատելիս



    սխալ է



    1. Պահեք գլուխը և պարանոցը ուսերին ուղղահայաց և մի թեքվեք դեմքով առաջ համակարգչով աշխատելիս:

    2. Համակարգչի մկնիկը պահեք ստեղնաշարին մոտ, որպեսզի աշխատելիս ստիպված չլինեք խախտել ձեր ուղիղ կեցվածքը:

    3. Ընտրեք այնպիսի աթոռ, որի հենարանը ունի թեթև թեքույթ դեպի հետ և թույլ է տալիս գոտկատեղը պահել հանգիստ վիճակում:

    4. Շնչեք որովայնի օգնությամբ' ներշնչելիս մոտեցնելով պորտը ողնաշարին:

    5. Պահեք իրանը մոնիտորից ձեռքի երկարությանը հավասար հեռավորության վրա:

    6. Ոտքերը բացեք ուսերի լայնությամբ և թույլ թողեք:

    7. Կատարեք ընդմիջում յուրաքանչյուր ժամը մեկ անգամ' կատարելով ուսերի պտտում:

    8. Նստելիս ծնկի հատվածում ոտքերը ծալեք 90 աստիճանի անկյան տակ:

    9. Ձգեք ուսերն այնպես, կարծես չեք ուզում վայր գցել ձեր գլխին դրված երևակայական ափսեն:

    10. Ընտրեք այնպիսի մոնիտոր, որին նայելիս տեսողության խնդիրներ չեք ունենա և ստիպված չեք լինի առաջ ձգվել պատկերը տեսնելու համար:

    11. Մի խաչեք ոտքերը: Դա առաջացնում է ավելորդ լարում և բարդացնում է արյան հոսքը:

    12. Հեռախոսով խոսելիս մի պահեք լսափողը ուսի վրա' սեղմելով այն ականջին: Դա չափազանց վնասակար է:

    13. Կերեք վիտամին K պարունակող սնունդ'մուգ կանաչ տերևներով բանջարեղեն, օրինակ' բրոկկոլի, սպանախ և այլն:

    14. թե ձեր բեռը գերազանցում է ձեր մարմնի քաշի 10 տոկոսը, ապա ընտրեք փոստատարի պայուսակին նման պայուսակ, որը թույլ կտա կրծքավանդակը պահել ուղիղ:

    15. Քնեք փափուկ անկողնում առանց բարձերի: Քնելիս գլուխը և ողնաշարը պետք է լինեն միևնույն հարթության վրա:

    16. Ամրացրեք որովայնի մկանները մարզանքներով

    Категория: Hetaqrqir e | Добавил: ArMen (2012-05-25)
    Просмотров: 1816 | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх