Пятница, 2024-03-29,12:45 PM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Категории раздела

Форма входа

HARCUM

Դուք հանդիսանում եք
Всего ответов: 808




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » GITUTYUN » BJSHKUTYUN

    Սեքս Հղիության Ընթացքում
    Սեքս Հղիության Ընթացքում

    Երևի թե չկա այլ թեմա, որն առաջացնի այդքան քննարկումներ և հակասական կարծիքներ որքան այս թեման, որը հղիության հենց սկզբից սկսում է հուզել ապագա ծնողներին:
    Համաձայն մի հետազոտության, հղիների մոտ մոտ առաջին երեք ամիսների ընթացքում նվազում է սեքսի նկատմամբ հետաքրքրությունը: Բացատրվում է դա նրանով, որ հոգնածության, սրտխառնոցի և կրծքերի ցավոտության պայմաններում պարզապես չես մտածի սեքսի մասին: Հղիության վերջին ամիսներին սկսում է անհարմարություն պատճառել մեծացող որովայնը, և հաճախ այդ ամիսներին հղին բացի երեխայից և սպասվող ծննդաբերությունից բացի՝ այլ բանի վրա չի կարող կենտրոնանալ:
    Սակայն իրականում շատ զույգեր պարզապես վախենում են դրանով զբաղվել հղիության ժամանակ, ոմանք դա մեկնաբանում են որ վախենում են վնասել երեխային, իսկ մի մասն էլ հատկապես խիստ դաստիարակություն ստացածները գտնում են, որ կա և բարոյական արգելք՝ իբր երեխան զգում է թե ինչով են զբաղված ծնողները:
    Ինչ վերաբերվում է պտղին վնասելու վախին՝ դա բոլորովին անհիմն է: Պտուղը հուսալիորեն պաշտպանված է պտղաթաղանթներով և արգանդի հաստ մկանունքով, իսկ արգանդի պարանոցի մեջ գտնվող լորձային խցանը (որը դուրս է գալիս ծննդաբերությունից առաջ) պաշտպանում է արտաքին մի շարք ինֆեկցիոն գործոններից: Բնությունը փոքրիկին տեղավորել է յուրօրինակ օրորոցի մեջ, որն ընդունակ է պատսպարելու նրան անգամ ուղղակի հարվածից:
    Շատ զույգեր վախենում են օրգազմից դարձյալ թյուրիմացաբար մտածելով, թե կվնասեն երեխային, մինչդեռ օրգազմի ժամանակ երեխան կարող է զգալ ընդամենը արգանդի պատերի որոշ տատանումներ միայն: Օրգաստիկ վիբրացիան, որը ընդգրկում է փոքր կոնքի մկանները, արգանդի մկանները համարյա թե չի ներառում իր մեջ: Սակայն օրգազմի ժամանակ արտադրվում է օքսիտոցին հորմոն, որը կարող է առաջացնել արգանդի մկանների կծկանքներ:
    Ուստի ճիշտ կլինի սեռական հարաբերությունների հարցը քննարկել բուժող բժշկի հետ: Այնուամենայնիվ ստորև թվարկված դեպքերում չարժե ռիսկի դիմել
    Արյունային արտադրության դեպքում
    Արգանդի բարձր տոնուս՝ վիժման կամ վաղաժամ ծննդաբերության վտանգ
    Եթե նախորդ հղիություններն ավարտվել են վիժումներով կամ վաղաժամ ծննդաբերությամբ
    Բազմապտուղ հղիություն
     Ընկերքի հետ պրոբլեմներ՝ առաջադրություն, ցածր կպում, շերտազատման վտանգ
    Անհատական պրոբլեմներ
    Ինչ վերաբերվում է այսպես ասած բարոյական կողմին, հարկ է նշել, որ այն նույնպես հիմքից զուրկ է: Եթե սեքսը հղիության ժամանակ պատճառում է ուրախություն և հաճույք, ապա դա միայն ողջունելի է,  քանի որ ապագա մայրիկը կարիք ունի սիրո և էմոցիոնալ օգնության: Իսկ ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները կնոջ էմոցիոնալ ֆիզիկական բավարարվածությունը կարևոր է երեխայի առողջության համար:
    Եվ վերջապես սեքս ասելով պետք չէ հասկանալ միայն հենց սեռական ակտը՝ գոյություն ունեն միմյանց նկատմամբ սերը և քնքշությունն արտահայտելու բազմաթիվ տարբերակներ:
    Категория: BJSHKUTYUN | Добавил: ArMen (2012-02-23)
    Просмотров: 2437 | Рейтинг: 3.3/3
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх