Пятница, 2024-04-19,10:55 PM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Категории раздела

Форма входа

HARCUM

Որ դերասանին եք նախնտրում
Всего ответов: 478




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » GITUTYUN » BJSHKUTYUN

    Արյուն

    Արյուն


    Արյունը կենսական հեղուկ է, որը սնում է մեր օրգանիզմը և այն մաքրում վնասակար նյութերից: Արյունը մասնակցում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունության և մարմնի ջերմաստիճանի պահպանմանը:
    Արյունը կարմիր գույնի յուրահատուկ հեղուկ է, որը, սրտի միջոցով շարժման մեջ դրվելով, անընդհատ շրջանառություն է կատարում կենդանի օրգանիզմի արյունատար անոթներում, ներթափանցում բոլոր հյուսվածքներն ու օրգանները և դրանց կապում միմյանց:
    Արյունն առաջանում է արյունաստեղծ օրգաններում (ոսկրածուծ, փայծաղ և ավշահանգույցներ): Ոսկրածուծում առաջանում են էրիթրոցիտները` լեյկոցիտները և թրոմբոցիտները, ավշահանգույցներում՝ լիմֆոցիտները և պլազմային բջիջները: Փայծաղի հյուսվածքներում (սպիտակ և կարմիր կակղաններում) առաջանում են էրիթրոցիտները և լիմֆոցիտները: Փայծաղն արյան հունից որսում է վնասված էրիթրոցիտները, միկրոօրգանիզմները և օտար տարրերը. այստեղ առաջանում են նաև հակամարմիններ:
    Արյունը արյունատար նուրբ անոթների՝ մազանոթների պատերի միջով օրգանիզմի բոլոր հյուսվածքներին ու բջիջներին մատակարարում է սննդանյութեր, թթվածին, ջուր, աղեր և վիտամիններ: Այն սննդանյութերն ստանում է մարսողական համակարգից, թթվածինը` թոքերից: Արյունը միաժամանակ հյուսվածքներից հեռացնում է այն վնասակար նյութերը, օրինակ` ջուրը, ածխաթթու գազը, որոնք գոյանում են նյութափոխանակության ընթացքում և կարող են թունավորել օրգանիզմը: Այդ նյութերն օրգանիզմից դուրս են գալիս թոքերի, երիկամների, աղիների և մաշկի միջոցով:  Մարդու արյունը կազմում է նրա զանգվածի միջին հաշվով 6,8 %-ը: Բնականոն պայմաններում տղամարդկանց արյան միջին քանակը 5200 մլ է, կանանցը՝ 3900 մլ: Այն բաղկացած է հեղուկ մասից՝ պլազմայից (55–65 %), և ձևավոր տարրերից (35–45 %):
    Արյան պլազման բաց դեղնավուն հեղուկ է. պարունակում է մոտ 93 % ջուր, 7 % սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, աղեր, թթուներ, վիտամիններ, հորմոններ, ֆերմենտներ և արյան մակարդելիությունն ապահովող հատուկ նյութեր:
    Արյանը կարմիր գույն են տալիս էրիթրոցիտները, որոնց հիմնական ֆունկցիան օրգանիզմի գազափոխանակության ապահովումն է շրջակա միջավայրի հետ: Դրանք փոքրիկ, միայն մանրադիտակով տեսանելի գնդիկներ են: Էրիթրոցիտները արյան մեջ ապրում են 80–100 օր: Յուրաքանչյուր վայրկյան մարդու արյան մեջ նորերով փոխարինվում են մոտ 10 մլն էրիթրոցիտներ: 
    Էրիթրոցիտները կորիզազուրկ են՝ կազմված թաղանթից և սպունգանման նյութից, որոնց փոսիկները լի են հատուկ նյութով՝ հեմոգլոբինով: Հեմոգլոբինի երկաթը հեշտությամբ որսում է շնչառման ժամանակ թոքեր թափանցած օդի թթվածինը: Արյունը, թոքերում հարստանալով թթվածնով, այն տարածում է ողջ օրգանիզմով:  Զարկերակով հոսող արյունը հագեցած է թթվածնով, ունի վառ կարմիր գույն, երակներով հոսող արյունը աղքատ է թթվածնից և ունի մուգ կարմիր գույն: Առողջ օրգանիզմում 1 մկլ արյունը պարունակում է 4–5 մլն էրիթրոցիտ: 
    Էրիթրոցիտների բազմության մեջ կան քիչ քանակությամբ լեյկոցիտներ, որոնք էրիթրոցիտներից խոշոր են և թափանցիկ: Դրանք կատարում են պաշտպանական ֆունկցիա. օրգանիզմում օտարածին նյութեր հայտնվելու, ցանկացած ախտահարումների դեպքերում լեյկոցիտները թափանցում են մազանոթների պատերով ու շարժվում դեպի ախտահարման աղբյուրը, շրջապատում են օտարածին նյութը, որը կարծես սոսնձվում է լեյկոցիտների մակերեսին, ապա ընկղմվում դրանց մեջ, որտեղ և մարսվում է: Այս ակտիվ գործողությունը կոչվում է ֆագոցիտոզ, իսկ այդ իրականացնող լեյկոցիտները՝ ֆագոցիտներ:
    Լեյկոցիտների քանակը տարբեր մարդկանց օրգանիզմներում տարբեր է. այն 1 մկլ արյան մեջ 4000–9000 է: Լիմֆոցիտները կարևոր նշանակություն ունեն իմունիտետի մշակման շարժընթացում. նրանք սևեռում են թույները և մասնակցում հակամարմինների առաջացմանը:
    Թրոմբոցիտները կամ արյան թիթեղիկները կորիզազուրկ գոյացություններ են, որոնց թիվը 1 մկլ արյան մեջ 180.000– 320.000 է. դրանք մասնակցում են արյան մակարդմանը: Երբ որևէ արյունատար անոթ է վնասվում, դրանք կուտակվում են վնասվածքի տեղում, կպչում միմյանց և անջատում են արյան անոթը սեղմող ու մակարդուկ (թրոմբ) առաջացնող նյութ, որը խոչընդոտում է արյունահոսությունը:
    Ե՜վ մարդու, և՜ կենդանիների արյունը, ըստ արյան սպիտակուցների կառուցվածքի, բաժանվում է առանձին խմբերի: Մարդու արյունը բաժանվում է 4 խմբի, կենդանիներինը՝ 12 և ավելի: Արյան խմբերը որոշվում են լաբորատոր քննությամբ: Դա շատ կարևոր է արյան փոխներարկման համար. եթե արյուն տվող մարդու (դոնոր) արյան խումբը անհամատեղելի է արյուն ստացողի (ռեցիպիենտ) արյան խմբի հետ, ապա վերջինիս մոտ առաջանում են մի շարք ծանր բարդություններ: Կենդանիների արյունը անհամատեղելի է մարդու արյան հետ: 
    Այժմ դուք համոզվեցիք, որ օրգանիզմում արյունն ունի հսկայական դեր. այն իսկապես կենսատու և կենսապահպան հեղուկ է: Փոխներարկման նպատակներով շատ հաճախ պետք է լինում ունենալ արյան պաշարներ, որոնց համար ստեղծվել են արյան բանկեր: 
    Категория: BJSHKUTYUN | Добавил: ArMen (2012-01-06)
    Просмотров: 3128 | Комментарии: 3 | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 2
    2 milena  
    0
    yes unem tqagexdzi kistost hnaravor e dranic arajana berani hot yev marmni vraic hot gal yev inch masnagedi dimel

    1 ASTXIK  
    0
    BAREV DZEZ ASEQ INDZ XNDREM MATIC ARYUN TALOV HNARAVOR E IMANAL MARD LEYKOZOV HIVANDE TE VO4

    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх