Четверг, 2024-04-25,6:37 PM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Категории раздела

Форма входа

HARCUM

Ըստ ձեզ որն է եղել առաջինը`
Всего ответов: 734




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » GITUTYUN » ASTXAGITUTYUN

    Աստղագիտություն
    Աստղագիտություն


    Աստղագիտությունն ուսումնասիրում է մոլորակները, աստղերը և գալակտիկաները, որոնցից կազմված է Տիեզերքը: Աստղագետներն աշխատում են բացատրել այն ամենը, ինչ կարելի է տեսնել գիշերային երկնքում: Նրանք որոշում են նաև, օրինակ, աստղերի տարիքը և դրանց հեռավորությունը Երկրից:
    Դեռևս խոր անցյալում մարդիկ նկատել էին, որ Արեգակը, Լուսինը, մոլորակները և աստղերը երկնքում տեղաշարժվում են որոշակի օրինաչափությամբ: Դրանց դիրքով մարդիկ կողմնորոշվում էին տեղանքում և որոշում ժամանակը, ուստի սկսեցին ուսումնասիրել երկնային մարմինների շարժումները: Այդպես ծնվեց աստղագիտությունը՝ երկնային մարմինների շարժումների ու զարգացման մասին գիտությունը:
    Շատ դարեր պահանջվեցին պարզելու համար, թե երկնային մարմինների որ շարժումներն են իրական, և որոնք՝ թվացյալ: Օրինակ՝ մեզ թվում է, թե Արեգակը ծագում է, շարժվում երկնքում և մայր մտնում, սակայն իրականում Արեգակի շուրջը պտտվում է Երկիրը: Մինչև XVI դարը գրեթե բոլորը համոզված էին, որ Երկիրն անշարժ է և գտնվում է Տիեզերքի կենտրոնում, իսկ երկնային մարմինները պտտվում են Երկրի շուրջը: 1540-ական թվականներին լեհ գիտնական Նիկոլայ Կոպեռնիկոսը առաջ քաշեց Տիեզերքի արեգակնակենտրոն կառուցվածքի տեսությունը, ըստ որի` Երկիրը և մյուս մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը և կազմում են Արեգակնային համակարգը: 1608 թ-ին, երբ Հանս Լիպերսգեյը ստեղծեց աստղադիտակը, պարզվեց, որ Արեգակն ավելի քան միլիոն անգամ մեծ է Երկրից, իսկ աստղերը նույնպիսի շատ ջերմ, ինքնալուսարձակող գազային հսկա գնդեր են, ինչպես և Արեգակը:
    Ժամանակակից աստղագետներն աստղային երկինքը դիտարկում են խոշոր աստղադիտարաններում տեղակայված գիտության վերջին նվաճումներով սարքավորված աստղադիտակներով: Աստղերն ու գալակտիկաներն արձակում են ոչ միայն լույս, այլև ճառագայթման այլ տեսակներ, օրինակ՝ ռենտգենյան ճառագայթներ ու ռադիոալիքներ: Աստղագետները ճառագայթման այս տեսակները գրանցում են շատ բարդ աստղադիտակներով, տիեզերական արբանյակներով և այլ հատուկ սարքավորումներով:
    Մաթեմատիկական բարդ հաշվարկները կատարվում են համակարգիչներով, որն զգալիորեն հեշտացնում է դիտարկումների արդյունքների մշակումը:
    Տիեզերական տարածություններում հեռավորություններն այնքան վիթխարի են, որ դրանք անիմաստ է չափել կիլոմետրերով: Այդ նպատակով օգտագործում են հատուկ չափի միավոր՝ լուսային տարի: Դա այն հեռավորությունն է, որ լույսն անցնում է 1 տարում և հավասար է 9,5 .1012 կմ:
    XX դարի 2-րդ կեսից, տիեզերագնացության զարգացմամբ, Երկրի արհեստական արբանյակներում և տիեզերանավերում տեղադրված աստղագիտական սարքերը հնարավորություն տվեցին ուսումնասիրել Տիեզերքը Երկրի մթնոլորտի սահմաններից դուրս: Մթնոլորտը, որը կլանում է երկնային մարմիններից եկող բազմաթիվ ճառագայթներ, տիեզերական ուղեծրերում դիտումներին չի խանգարում: Ահա թե ինչու աստղագետները կարողացան ստանալ Տիեզերքի մասին նոր, արժեքավոր տվյալներ:
    ՀՀ տարածքում պահպանվել են հին մշակույթի նյութական շատ հուշարձաններ, որոնք վկայում են, որ դեռևս հեռավոր անցյալում մեր նախնիները նույնպես զբաղվել են աստղագիտությամբ: 
    Սիսիանից 3 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են նախապատմական կառույցի մնացորդներ, որոնք բաղկացած են օրինաչափ կանգնեցված բազմաթիվ քարերից՝ շատերի վերին մասում կլոր անցքերով: Հետազոտությունները պարզել են, որ ավելի քան 7500 տարի առաջ այդտեղ ակտիվորեն գործել է Քարահունջի հզոր աստղադիտարանը: Գեղարքունիքի մարզում հայտնաբերված ավելի քան 3 հազարամյակի վաղեմության 2 ժայռապատկերների վրա պատկերված են Առյուծ, Կարիճ և Աղեղնավոր համաստեղությունները, մեկ այլ բեկորի վրա՝ Արեգակը, Լուսինը և անզեն աչքով տեսանելի 5 մոլորակները: Ըստ պատմական և հնագիտական տվյալների՝ դեռևս մ. թ. ա. I հազարամյակի կեսերից հայերը սկսել են օգտվել լուսնային, ապա՝ արեգակնային օրացույցից: Սկսած V դարից՝ պահպանվել են հայերեն գրավոր վկայություններ աստղագիտական բնույթի աշխատությունների մասին: 
    Որպես գիտություն՝ աստղագիտությունը Հայաստանում ձևավորվել է VII դարից՝ Անանիա Շիրակացու աշխատությունների շնորհիվ: Միջին դարերում իրենց աստղագիտական-տոմարագիտական աշխատություններով աչքի են ընկել Հովհաննես Սարկավագը (XI–XII դարեր), Հովհաննես Երզնկացին (XIII դար), Հակոբ Ղրիմեցին (XIV–XV դարեր) և այլք: XVIII դարում կազմվել է հայկական առաջին աստղագիտական տպագրական քարտեզը՝ «Աստղալից երկինքը», որը զետեղված է Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (1749 թ.) գրքում: XIX դարում Վենետիկի Սուրբ Ղազար կղզում աստղագիտական հետազոտություններ են կատարել Մխիթարյան միաբանության գիտնականները: 


    1 լուսատարին = 9.5 .1012 կմ. դա այն հեռավորությունն է, որ լույսն անցնում է 1 տարում:
    Աստղագիտության մեջ օգտագործվում է նաև չափման աստղագիտական միավոր (ա.մ.), որը հավասար է Երկրագնդից մինչև Արեգակը եղած միջին հեռավորությանը` 1ա.մ.=1.49 . 108 կմ:
    Категория: ASTXAGITUTYUN | Добавил: ArMen (2012-01-06)
    Просмотров: 7125 | Комментарии: 2 | Рейтинг: 4.0/10
    Всего комментариев: 2
    2 Annie  
    0
    hetaqrqirer)

    1 Annie  
    0
    hetaqrqirer)

    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх