Թուրքիայի պետնախարար. «Հայոց ցեղասպանությունը փաստերով ապացուցվելու դեպքում Թուրքիան ներողություն կխնդրի» - 21 Февраля 2012 - blog - FOR YOU
Суббота, 2016-12-10,8:53 AM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Форма входа

HARCUM

ձեր սեռը
Всего ответов: 608




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • blog

    Главная » 2012 » Февраль » 21 » Թուրքիայի պետնախարար. «Հայոց ցեղասպանությունը փաստերով ապացուցվելու դեպքում Թուրքիան ներողություն կխնդրի»
    3:55 AM
    Թուրքիայի պետնախարար. «Հայոց ցեղասպանությունը փաստերով ապացուցվելու դեպքում Թուրքիան ներողություն կխնդրի»
    Թուրքիայի պետնախարար. «Հայոց ցեղասպանությունը փաստերով ապացուցվելու դեպքում Թուրքիան ներողություն կխնդրի»

    Թուրքիայի պետնախարար. «Հայոց ցեղասպանությունը փաստերով ապացուցվելու դեպքում Թուրքիան ներողություն կխնդրի»

    Ինչպես հաղորդում է անգլալեզու «Todayszaman.com» կայքը, Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է՝ Հայոց ցեղասպանությունը փաստերով ապացուցվելու դեպքում Թուրքիան ներողություն կխնդրի։

    Լրագրողի այն հարցին, թե Թուրքիան կճանաչի՞ արդյոք Հայոց ցեղասպանությունը, թուրք պաշտոնյան ասել է.

    –Եթե դա (Հայոց ցեղասպանությունը) պատմականորեն և գիտականորեն, և որ ավելի կարևոր է՝ միաձայն ճանաչվի որպես իրական փաստ, ապա ինչու ոչ,–ընդգծել է նա:

    Բաղըշն այնուհետ հավելել է, թե իբր յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ մութ պահեր կան։

    Թուրք պաշտոնյան նշել է նաև, որ թուրքական կողմը պատմության արխիվները բացելու և ուսումնասիրություն անցկացնելու առաջարկով դիմել էր հայկական կողմին, ինչը, սակայն, մերժվել էր:

    –Ցավոք սրտի, Հայաստանի կառավարությունը խիզախություն չունեցավ ընդունել այդ առաջարկը,–հայտարարել է նա:

    Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծի ընդունմանը` Բաղըշն ասել է, թե այդ օրինագիծը Թուրքիայի համար «առոչինչ է»:
     

    Աղբյուրը: 7or.am
    Категория: Norutyuner | Просмотров: 260 | Добавил: ArMen | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх