Օքսֆորդի շրջանավարտները մատուցողներ են աշխատում - 21 Февраля 2012 - blog - FOR YOU
Суббота, 2016-12-03,6:21 AM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Форма входа

HARCUM

Ըստ ձեզ որն է եղել առաջինը`
Всего ответов: 712




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • blog

    Главная » 2012 » Февраль » 21 » Օքսֆորդի շրջանավարտները մատուցողներ են աշխատում
    6:57 PM
    Օքսֆորդի շրջանավարտները մատուցողներ են աշխատում
    Օքսֆորդի շրջանավարտները մատուցողներ են աշխատում









    Օքսֆորդի համալսարանի շրջանավարտների զգալի մասը չի կարողանում աշխատանք գտնել մասնագիտությամբ: Այդ մասին վկայում են ուսումնական հաստատության անցկացրած հարցման արդյունքները:

    Հարցմանը մասնակցած 3500 անձանցից 200-ը չի կարողացել աշխատանքի տեղավորվել դիպլոմ ստանալուց կես տարի անց: Ընդ որում, ամենից ավելի տուժել են հնագիտություն, հին պատմություն եւ լեզուներ ուսումնասիրած շրջանավարտները:

    Օքսֆորդում քաղաքականություն, տնտեսագիտություն եւ փիլիսոփայություն ուսանած Իզաբել Մյուրրեյը ստաժավորման է մեկնել Հնդկաստան: Միակ աշխատանքը, որ առաջարկել են նրան, եղել է ռեստորանում մատուցողի աշխատանքը: Նույն խնդրին նա բախվել է նաեւ տանը:

    Մեկ այլ շրջանավարտ` Հոլլի Գրեմը, ով անգլերեն է ուսումնասիրել, ներկայումս գովազդ է տեղադրել խոհարարական ալիքում եւ կերակրի մասին բլոգ է վարում, հաղորդում է «Ռոսբալթը»` վկայակոչելով Telegraph-ը:

    Համալսարանի զբաղվածության ծառայության տնօրեն Ջոնաթան Բլեքը հայտնել է, թե դա ժամանակավոր է, քանի որ Օքսֆորդ ավարտածները երկար առանց գործի չեն մնա:



    Աղբյուրը: news.am

    Категория: Norutyuner | Просмотров: 284 | Добавил: ArMen | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх