Четверг, 2024-03-28,6:52 PM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Форма входа

HARCUM

ձեր սեռը
Всего ответов: 628




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • blog

    Главная » 2012 » Февраль » 21 » Գիտնականը խոստացել է մինչեւ աշուն համբուրգեր աճեցնել անոթում
    4:09 AM
    Գիտնականը խոստացել է մինչեւ աշուն համբուրգեր աճեցնել անոթում
    Գիտնականը խոստացել է մինչեւ աշուն համբուրգեր աճեցնել անոթում





    Հոլանդացի  պրոֆեսորը լաբորատոր պայմաններում աճեցրել է 2 սմ երկարությամբ, 1 սմ լայնությամբ եւ մոտավորապես 1 մմ հաստությամբ կենդանու մկանային հյուսվածքի մի փոքրիկ կտոր: Նմուշը ներկայացվել է փետրվարի 19-ին Վանքուվերում կայացած Հանուն գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի (AAAS)  ամենամյա հանդիպման ժամանակ:

    Մաաստրիխտսկի համալսարանի պրոֆեսոր Մարկ Փոստն առաջին անգամ աշխարհում լաբորատորիայում աճեցրել է խոզի կմախքային մկանների հատված, դա եղել է 2009 թվականին: Այժմ Մարկը հաջող կերպով կրկնել է այդ փորձը, սակայն կովի վերցված կենսանյութով:

    Դրանով գիտնականը մոտեցել է սինթետիկ տավարի մսի ստեղծմանը` անոթային  համբուրգերի գլխավոր բաղադրիչին, որը Փոստը խոստանում է ստեղծել մինչեւ այս տարվա աշուն:

    Գիտնականը նույնիսկ խոհարար է ընտրել իր ստեղծած արհեստական միսը պատրաստելու  համար. այդ պատասխանատու գործը նա կվստահի բրիտանացի խոհարար Հեսթոն Բլյումենտալին, որին խոհարարական ոլորտի ալքիմիկոս են անվանում:

    Ենթադրվում է, որ լիարժեք չափի համբուրգեր ստեղծելու համար 3 սմ երկարությամբ, 1,5 սմ լայնությամբ եւ 0.5 մմ հաստությամբ  գրեթե  3000 շերտ մկանային հյուսվածք կպահանջվի: Ամեն մի շերտ արտադրելը կտեւի վեց շաբաթ: Արհեստական մսից առաջին համբուրգերը կարժենա շուրջ 250 հազար եվրո, գրում է «Ռոսբալտը»:



    Աղբյուրը: news.am
    Категория: Norutyuner | Просмотров: 644 | Добавил: ArMen | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх