Главная » 2012 » Февраль » 21 » Դատարանն է գալիս» ծրագրի վարողը պարզվել է ոչ թե փաստաբան է, այլ խաբեբա
4:06 AM
Դատարանն է գալիս» ծրագրի վարողը պարզվել է ոչ թե փաստաբան է, այլ խաբեբա
Դատարանն է գալիս» ծրագրի վարողը պարզվել է ոչ թե փաստաբան է, այլ խաբեբա
Դատարանն է գալիս» հայտնի հեռուստածրագրի նախկին վարող, «փաստաբան» Վլադիմիր Օրեշնիկովը պարզվել է ոչ թե փաստաբան է, այլ մեծ խաբեբա:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, Տվերի շրջանային դատարանը Օրեշնիկովին խաբեբայության համար դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Տասներկու տարի շարունակ նա ապօրինի կերպով զբաղվել է փաստաբանական գործունեությամբ` օգտագործելով կեղծ դիպլոմը:
Հեռուստաաստղի խաբեությունը բացահայտել է նրա հաճախորդներից մեկը` գործարար Սերգեյ Սլոբոդյանիկը: Նրան մեղադրել են ապօրինի բանկային գործունեության մեջ: Քրեական պատասխանտվությունից ազատվելու համար բանկիրն իր փաստաբանի միջոցով մի քանի անգամ իբր կաշառք է վճարել, ընդհանուր`20 մլն ռուբլու չափով: Ավելի ուշ Սլոբոդյանիկը հետաքննությանը հայտնել է, որ չնայած դրան, իրեն, այդուհանդերձ, մեղադրանք են առաջադրել, իսկ «փաստաբանը» նոր գումարներ է պահանջել: Օրեշնիկովը ձերբակալվել է անցած տարի հոկտեմբերին:
Ըստ «Կոմերսանտի», Օրեշնիկովը փաստաբանական գործունեությամբ է զբաղվել 1990-ականներից: Նա փաստաբանի կարգավիճակ է ստացել Մոսկվայի մարզի կոլեգիայի կողմից` օգտագործելով Բելառուսի պետական համալսարանի կեղծ դիպլոմը: