Четверг, 2017-04-27,2:58 PM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Форма входа

HARCUM

Ըստ ձեզ որն է եղել առաջինը`
Всего ответов: 722




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • blog

    Главная » 2012 » Май » 25 » Աշխարհի վերջը հետաձգվում է. Մայաները մարդկությանը կանխատեսել են ապրելու եւս 7 հազար տարի
    10:40 AM
    Աշխարհի վերջը հետաձգվում է. Մայաները մարդկությանը կանխատեսել են ապրելու եւս 7 հազար տարի
    Աշխարհի վերջը հետաձգվում է. Մայաները մարդկությանը կանխատեսել են ապրելու եւս 7 հազար տարի

    Հնագույն մայաները բոլորովին էլ 2012 թվականի դեկտեմբերի 21-ի համար չէին կանխատեսել աշխարհի վերջը։ Հակառակը, ամերիկացի հնագետների նոր հայտնագործությունն ապացուցում է, որ ըստ մայաների` երկրային քաղաքակրթությունը գոյություն կունենա եւս 7 հազար տարի։

    Նոր օրացույցը հնագետները հայտնաբերել են  կորսված քաղաքակրթության խոշորագույն մեռած քաղաքներից մեկի՝ Շուլթուն քաղաքի ավերակներում՝ գրագիր մայայի տան պատին։ Գրագրի տունը սարքված է եղել մեր թվարկության 9-րդ դարասկզբին։
    Նրա պատին գծված է եղել աստղագիտական օրացույց, որտեղ կանխատեսված է եղել Լուսնի, Մարսի եւ Վեներայի  խավարման եւ «հանդիպման» ժամկետներն առաջիկա 1-7 հազար տարվա ընթացքում, ասվում է  Science ամսագրի հոդվածում։ Իմաստունը նաեւ արեգակնային օրացույց էր գծել, որում տարին 260 օր ունի։ 

    Գրագրի տանը գտնված որմնանկարները մայաների հնագույն աստղագիտական աղյուսակներն են, որոնք երբեւէ հայտնաբերվել էին հնագետների կողմից։  Մինչ այդ նման հաշվարկներ հայտնի են եղել միայն Դրեզդենյան կանոնադրությամբ՝ 14-15-րդ դարերի մայաների ձեռագրեր, գրում է  «Նովիե իզվեստիան»։

    Հայտնաբերված օրացույցի գրառումները մասնակիորեն համընկնում են  մայաների այլ օրացույցում արված գրառումներին, ըստ որի՝ 2012 թվակնաի դեկտեմբերին վրա է հասնելու մարդկային քաղաքակրթության վերջը։ Սակայն «նոր» օրացույցում առաջիկա ժամանակներում աշխարհի վերջի մասին ոչ մի հիշատակություն չկա։ Ըստ գտածոյի՝  աշխարհը գոյություն կունենա առնվազն եւս  7 հազար տարի։  
    «Մայաների օրացույցներն այնպես են ստեղծված, որ շարունակում են հաշվել ժամանակը միլիարդներով, տրիլիոններով եւ օկտիլիոններով, ցանկացած հասանելի տարեթիվ», - նշում է Բոստոնյան համալսարանի հնագետների  խմբի ղեկավար Ուիլյամ Սատուրնոն։ 

    Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 21 ամսաթիվը հաշվել էր ամերիկացի պատմաբան եւ փիլիսոփա Խոսե Արգուելյեսը։ Նա ուսումնասիրել էր մայաների օրացույցը եւ հայտնաբերել, որ հենց այդ օրն է ավարտվում այսպես կոչված արեգակնային չորրորդ փուլը։


    Категория: Norutyuner | Просмотров: 403 | Добавил: ArMen | Рейтинг: 5.0/2
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх