Пятница, 2024-03-29,3:26 PM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Форма входа

HARCUM

Ըստ ձեզ որն է եղել առաջինը`
Всего ответов: 734




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • blog

    Главная » 2012 » Февраль » 21 » Ադրբեջանում Իսրայելի դեսպանը չի բացառել Իրանի վրա հարձակման հնարավորությունը
    3:50 AM
    Ադրբեջանում Իսրայելի դեսպանը չի բացառել Իրանի վրա հարձակման հնարավորությունը
    Ադրբեջանում Իսրայելի դեսպանը չի բացառել Իրանի վրա հարձակման հնարավորությունը


    Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միխայիլ Լավոն Լոտեմն ադրբեջանական ANS TV հեռուստաընկերության հետ զրույցում չի բացառել Իրանի վրա ռազմական գրոհի հնարավորությունը:

    «Ռազմական բնույթ կրող Իրանի միջուկային ծրագիրը նորություն չէ: Ես լավ հիշում եմ` տասնամյականերով քննարկվում են այդ ծրագրի հետ կապված հարցերը: Իրանի հետ բանակցություններին վստահող, կամ դրանց աջակցող եվրոպական երկրները ևս ընդունում են պատերազմի հավանականությունը, ավելին, մեծ կասկածանքով են վերաբերվում Իրանի հետ խաղաղ բանակցություններին,- ասել է դեսպանը` անդրադառնալով վերջերս մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Իսրայելը պատրաստվում է հարձակվել Իրանի վրա:

    ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ-ը պնդում են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակն է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ ասելով, որ դրանք խաղաղ նպատակ են հետապնդում։
    Այդ առնչությամբ ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ–ն Իրանի նկատմամբ մի շարք պատժամիցոցներ են սահմանել:

    Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ–ի հնարավոր հարձակման մասին լուրերը ԶԼՄ–ներում տարածվեցին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ)՝ Իրանի մասին վերջին զեկույցի հրապարակումից հետո։ Զեկույցում նշվում էր այն մասին, որ Իրանը «մոտ է միջուկային զենքի ստեղծմանը»։

    Զեկույցի հրապարակումից հետո բրիտանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե այդ հարձակումը հնարավոր է՝ տեղի ունենա մինչև 2011թ. դեկտեմբերի 25–ը։

    Դեսպանն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը վերջին շրջանում միջազգային խնդրի է վերածվել: «Դա միայն Միջերկրական ծովի, Կովկասի, կամ Մերձավոր Արևելքի խնդիրը չէ: Այն իսկական միջազգային խնդիր է: Իրանը միջուկային ներուժ ունեցող երկիր է, ի վիճակի է արբանյակներ արձակել: Իրանից բխող վտանգն  այսօր կհասնի Եվրոպային, իսկ վաղը ավելի հեռու` Եվրոպայի սահմաններից դուրս,-ասել է դեսպանը և հավելել.- Ես ցանկանում եմ լավատես լինել, և բոլորը պետք է լավատես լինեն և քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցները: Մենք կտեսնենք պատժամիջոցների հետևանքները: Այստեղ այլ սցենարներ գծել պետք չէ, դրանք աչքի առաջ են, և բոլորն ինչ-որ պահի կկարողանան օգտվել դրանցից: Հուսով եմ, որ պատժամիջոցները կազդեն Իրանի վարչակարգի վրա, կստիպեն բանակցությունների սեղան շուրջ վերադառնալ և հրաժարվել միջուկային ծրագրից»:

     

    Աղբյուրը: tert.am
    Категория: Norutyuner | Просмотров: 668 | Добавил: ArMen | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх